«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»

800 հազար գլուխ պահողների մասին արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն արձագանքներ է առաջացրել: Մի մասն ասում է, որ նա ճիշտ է գնահատել իրավիճակը և պետք է խրախուսել աշխատանքն ու քննադատել լոդրությունը: Մյուս մասն էլ գտնում է, որ չէր կարելի նման հայտարարություն անել, քանզի մարդիկ շատ հաճախ չեն աշխատում, որովհետև չկան պայմաններ կամ արժանապատիվ աշխատավարձ: Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է: Ու որպեսզի այդ ճշմարտությանը հասնենք, դեկտեմբերի 9-ից հետո ձևավորվելիք կառավարությունը, որը գրեթե 100 տոկոսով ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, պետք է հստակ մեսիջներ հղի հանրությանն ու փողոցային գործընթացները փոխարինի կաբինետային աշխատանքով: 800 հազար մարդու պորտաբույծ համարելը նույնքան վտանգավոր է, որքան «օլիգարխներին»ասֆալտին փռելու մասին հանրահավաքային հարթակից տրված հրահանգը: Նմանատիպ բաները, միգուցե, կարճաժամկետում արդյունավետ են էլեկտորալ առումով, բայց ունեն բումերանգի հատկություն: «Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» կոչերը Փաշինյանին դարձնում են բիզնեսի հակառակորդ, իսկ 800 հազար թամբալի մասին հնչեցրած մտքերը նրան հակառակորդ են դարձնում, այսպես ասած, պրոլետարիատին: Ընդ որում՝ թամբալներին տված գնահատականով Փաշինյանը միևնույն է չի դառնում յուրային «ասֆալտին պառկած» բուրժուազիայի մոտ: Արդյունքում՝ նա հարվածներ կարող է ստանալ երկու կողմից էլ և ստանում է: Պատահական չէ, որ հանրության որոշակի շրջանակներ Փաշինյանի իշխանությանը պիտակավորում են որպես բոլշևիկյան, իսկ մյուս շրջանակները համարում են, որ գործ ունեն խոշոր կապիտալի շահերը սպասարկող սուբյեկտի հետ: Երկուսն էլ յուրովի ճիշտ են: Ուշագրավն այն է, որ Հայաստանում առկա իրողություններից ելնելով Փաշինյանի ասած 350 հազար ճռռացողները և 800 հազար թամբալները միմյանց դասակարգային թշնամի են դարձել: Ամեն մեկն ուզում է, որ կառավարությունն իր կողմից գործի: Փաշինյանը մեկ այս կողմին է ռեվերանս անում, մեկ մյուս կողմին: Փաշինյանն, իրականում, ոչ մեկն է և ոչ էլ մյուսը: Խնդիրը, հետևաբար, այն է, որ ընտրություններից հետո նա պետք է կարողանա գտնել այն ոսկե միջինը, որը նրան հնարավորություն կտա չթափահարվել աջից-ձախ: Իսկ դրա համար պետք է գործնականում հրաժարվել վենդետաներ իրականացնելու պլեբսական գաղափարներից, վերականգնել սիրո և հանդուրժողականության մթնոլորն ու դրական ազդակներ հղել ինչպես բիզնես միջավայրին, այնպես էլ աշխատուժին: Կանի՞ այդ քայլերը Փաշինյանը, պարզ կդառնա շատ շուտով: Առաջին ազդանշաններից կարող է լինել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գործարար Սամվել Մայրապետյանի դեմ իրականացվող քայլերի դադարեցումը: Նախընտրական փուլին ընդառաջ լրատվամիջոցի ղեկավարի դեմ դատական հետապնդում իրականացնելը դրական ֆոն չէ հետագա կառուցողական աշխատանքների համար: Ամենակարևոր բանը հեղափոխական էյֆորիկ գործընթացներից հետո ռացիոնալ դաշտ վերադառնալն է: Կառավարությունը պետք է ոչ թե, մարքսիստական լեզվով ասած, դասակարգային պայքար հրահրի, այլ պետք է ինտեգրի բուրժուազիային ու պրոլետարիատին: Ծայրահեղականությունից դեպի հավասարակշիռ վիճակի տեղափոխվելը բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ Փաշինյանի շահերից: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am