«Կատարյալ աբսուրդ է, զվարճացնող հրապարակում». Նաիրա Զոհրաբյանը՝ Գ. Ծառուկյանի կողմից ԱՁ-ների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկատվության մասին

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում, նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: «Արդեն տպավորություն է, որ մամուլն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն է հրապարակում, և մենք, մեր գործերը թողած, մեր օրակարգը թողած, պիտի անընդհատ զբաղված լինենք այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունը հերքելով: Ո´չ, չկա նման բան և չի կարող լինել: Որևէ կերպ ԲՀԿ-ն չի շահագրգռելու ընտրողին: Մենք օրակարգ ունենք, ներկայացնելու ենք մեր նախաընտրական ծրագիրը: Մենք ասելու ենք, գալիս ենք այս քաղաքական,տնտեսական ծրագրերով, որոշողը դուք եք լինելու, որքան վստահության քվե կտաք մեզ, այդքանի համար էլ շնորհակալ կլինեք և կաշխատենք մեր վստահության քվեի սահմաններում: Չի կարելի ինչ-որ բան հորինել, այն ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և «Կիկոսի մահի» ժանրով փորձել դրա հետևանքների վերաբերյալ վերլուծություններ անել և պարզաբանումներ պահանջել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բավականին զվարճացրել է այդ տեղեկատվությունը: Անդրադառնալով հարցին, թե կարող է վստահեցնել, որ առհասարակ ԱՁ-ներ այս ժամանակահատվածում չեն բացում, պատգամավորը, որն արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի մարզից, ասաց. «Ես առհասարակ բիզնեսից այնքան հեռու եմ, որքան ինչ-որ մեկը Մարսից, բայց, վստահ եմ, որ որևէ անօրինական նպատակով, որը ենթադրյալ գործողություն է, որ կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, չկա և չի կարող լինել»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում, թե տեղեկատվությունը կրկին սև-սպիտակի տրամադրություն ստեղծելու համար է տարածվել, ըստ նրա՝ պարզապես փորձ է արվում ստվերելու ԲՀԿ-ին, ինչը չի ստացվի:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am