Լրտեսական նոր սկանդալ. Մեղադրանքների նոր ալիք Մոսկվային

Ավստրիայի իրավապահները բացահայտել են հօգուտ Մոսկվայի լրտեսող մի թոշակառուի: Կանցլեր Սեբաստիան Կուրցն օրերս հայտնել է, որ ձերբակալվել է Ավստրիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետը: Նա 70 տարեկան է, նրա անունն այս պահին չի հրապարակվում: Լրտեսը 1990-ականներից համագործակցել է ռուսական հետախուզության հետ և դրա համար ստացել է 300 հազար եվրո: Ըստ Krone Zeitung ավստրիական պարբերականի, այդ մարդը շատ արհեստավարժ է աշխատել, զբաղեցնելով աննշան պաշտոն ավստրիական բանակում, նա ամեն ամիս երկու անգամ հանդիպել է «Յուրի» ծածկանունով ղեկավարին և նրանից առաջադրանքներ է ստացել, հաղորդում է «Ազատությունը»: Գնդապետը հայթայթած տեղեկությունները ռուսներին է փոխանցել կոդավորված նամակներով կամ արբանյակային կապի միջոցով: Ավստրիայի պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը հայտնել է, որ գնդապետը տարիներ շարունակ եղել է թոշակառու զինվորականների ցուցակում, նրա վնասակար գործունեության մասին տեղեկությունները Վիեննան ստացել է մի քանի շաբաթ առաջ՝ «եվրոպական բարեկամական մեկ այլ երկրի պատկան կառույցից»: Լրտեսը, մասնավորապես, տվյալներ է փոխանցել ավստրիական բանակի, օդուժի, հրետանային համակարգերի, բարձրաստիճան սպաների անձնական կյանքի և սովորությունների մասին, ինչպես նաև Ավստրիայում ներգաղթյալների վիճակին առնչվող ամփոփագրեր: Krone Zeitung-ը նշում է, որ ռուսները տեղեկություն են ստացել գնդապետին սպառնացող բացահայտման մասին և կարգադրել են նրան անմիջապես ոչնչացնել իրեղեն ապացույցները, սակայն Ավստրիայի իրավապահները հասցրել են դա կանխել և հիմա վերլուծում են գնդապետի բռնագրավված համակարգչում պարունակվող նյութերը: Ենթադրվում է, որ լրտեսը դեռ 2006-ին ցանկացել է ավարտել այդ գործունեությունը, սակայն նրա ռուս ղեկավարները մերժել են խնդրանքը: Ռուսները գնդապետին հավաքագրել են 1988-ին: Այս սկանդալը լուրջ վնաս կհասցնի ռուս-ավստրիական հարաբերություններին: Կանցլեր Կուրցն հայտարարել է, որ «ԵՄ-ում ռուսների լրտեսությունն անընդունելի է, և այն չեն հանդուրժում նաև Ավստրիայում»: Ռուսաստանն արդեն բավական նյարդային արձագանք է տվել: Մոսկվային զայրացրել է այն փաստը, որ ավստրիացիներն ի լուր աշխարհի հայտարարել են ռուսների օգտին աշխատող լրտեսին ձերբակալելու մասին: «Որոշ գործընկեր-պետություններ վերջին շրջանում դասական դիվանագիտության փոխարեն նախընտրում են «բարձրախոսային դիվանագիտությունը» և պահանջում են, որ մենք խոստովանենք ինչ-որ բաներ, որոնց մասին տեղեկություն իսկ չունենք», - ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ավստրիայի արտաքին գործոց նախարար Կարին Կնայսլը բացատրություն է պահանջել Վիեննայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարից և չեղարկել է դեկտեմբերի սկզբին Մոսկվա կատարելիք այցը: «Մենք ռուսներից պարզաբանում ենք սպասում, նշանակություն չունի, թե որտեղ են գործել լրտեսները՝ Հոլանդիայո՞ւմ, թե՞ Ավստրիայում, եթե այս ինֆորմացիան ապացուցվի, դա բնավ չի նպաստի Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերությունների բարելավմանը»,- նախազգուշացրել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Եվրոպական քաղաքական շրջանակները նշում են, որ Ավստրիան Հին մայր ցամաքի այն սակավաթիվ պետություններից է, որը փորձել է բնականոն կապեր պահպանել Ռուսաստանի հետ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի և Սկրիպալների թունավորման իրողությունների պայմաններում: Ենթադրվում է, որ Վիեննան հիմա կտրուկ քայլերի չի դիմի, դեսպան հետ չի կանչի, բայց սկանդալը վաղ թե ուշ անխուսափելիորեն կազդի ռուսների հետ հարաբերությունների վրա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am