Արփինե Հովհաննիսյանին ու Դավիթ Հարությունյանին խորհրդարան չեն տանի

Հանրապետականում չեն կարողանում արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանին եւ Դավիթ Հարությունյանին համոզել, որ ներկուսակցական հավասարությունն ու կարգապահությունը ենթադրում են, որ բոլորը պետք է ենթարկվեն այդ սկզբունքներին։ Ինչպես հայտնի է կուսակցությունում որոշում ունեն, որ համամասնական ցուցակում առաջադրված բոլոր թեկնածուները պետք է նաեւ ռեյտինգային մոդելով առաջադրվեն, ինչին հակադրվել են Հորությունյանն ու Հովհաննիսյանը։ Նրանք համառորեն մերժում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրենց արվող առաջարկները։ Հիմնավորումը այն է, որ նրանք տարբեր ժամանակներում արդարադատության նախարարներ են աշխատել, ինչը նշանակում է խզվել է կապը հասարակության լայն շերտերի հետ, որոնց ի պաշտոնե իրենք առնչվել են՝ կրիմինալ, հանցագործ շրջանակներ եւ այլն, այս տեսանկյունից բարդ, եթե չասենք գրեթե անհնար է լինելու կորզել հանրության քվեն։Արփինե Հովհաննիսյանը, հատկապես, կանխատեսում է, թե այդ մոդելով առաջադրումը ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ իր վրա, բոլորովին վերջերս Նաիրա Զոհրաբյանից ոչ պակաս համացանցային հարձակման տակ հայտնվեց նաեւ Հովհաննիսյանը, նա նույնիսկ դիմեց դատարան՝ իր հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Նա բոլորից լավ է պատկերացնում, թե ինչ կարող է լինել նախընտրական քարոզչության ժամանակ։ ՀՀԿ-ում վերջինիս առաջարկել են նույնիսկ այն տարբերակը, որ առաջադրվի ռեյտինգային ցուցակով, սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ հայտարարի ընտրապայքարից դուրս գալու մասին, սակայն Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է, որ դա իրավիճակ չի կարող փոխել, միեւնույն է նա կհայտնվի հայտնի կենտրոնների թիրախում։Նախկին նախարարների համառությունը ոչ մի կերպ թուլացնել չի հաջողվում, ինչն էլ ՀՀԿ-ում կարող է հանգեցրել վճռական որոշման։ Նկատի ունենալով, որ ՀՀԿ-ում առանց բացառության բոլորը ենթարկվում են այդ պահանջին, կուսակցությունում կարող են որոշում կայացնել երկու անձանց չընդգրկել ընտրացուցակ՝ ոչ համամասնական, բնականաբար, ոչ էլ ռեյտինգային։ Սակայն սա կլինի կուսակցության կայացրած վատագույն որոշումը։ Եթե հաշվի առնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում շարունակել ճանապարհը ՀՀԿ-ի հետ, քանի որ բոլորովին վերջերս իր աջակցությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա ՀՀԿ-ում առաջին էշելոնի իրավաբանների հարթակում մնալու են Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը։ Իսկ նրանց հեռացնել կուսակցությունից կամ չտանել խորհրդարան, կնշանակի արագացնել սեփական մահը։ Բանն այն է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ-ի գլխավոր հակափաստարկները այս իշխանությունների գործունեության դեմ ներկայացվել են հենց իրավական հարթությունում։ Պառլամենտական համակարգին անցում կատարած պետության մեջ առաջին պլանում, անշուշտ, խորհրդարանական , օրենսդիր գործունեությունն է, իսկ անցած վեց ամիսները ցույց տվեցին, որ նոր իշխանությունները այդ հարցում ունեն աննկարագրելի ցածր մակարդակ, ինչին մշտապես հակադրվում էին ՀՀԿ-ի իրավաբանների ծանր «հրետանին»՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի։ Հարկ է նշել, որ ըստ մամուլի տեղեկությունների ՀՀԿ-ի ցուցակի առաջին կին թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է, սակայն եթե կողմերի միջեւ կոմպրոմիս չլինի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի այլ կին թեկնածու առաջադրել։Իսկ Դավիթ Հարությունյանը, արդեն տեղեկացրել ենք , որ կգլխավորի նախընտրական շտաբը։ Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am