Սխալների ուղղում.հրացանի ձգանն ուղղվում է հարուստների վրա

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Ղազախստանի հայ համայնքի առաջ մուննաթ եկավ, մոտավորապես ասելով, որ Հայաստանը դրախտ է դարձրել, աշխատատեղերից տեղ ու դադար չկա, բայց մարդիկ պառազիտ են, չեն ուզում աշխատել: «350 հազար հոգի ճռռում է, որ 800 հազար հոգու պահի… մարդիկ չեն ուզում աշխատել»,-կոնկրետ նեղսրտեց վարչապետը՝ հարուցելով տասնյակ հազարավոր աշխատունակ մարդկանց զայրույթը, ովքեր պատրաստ են աշխատանքի, ընդ որում միջին աշխատավարձով, սակայն հեղափոխությունից հետո վեց ամիսների ընթացքում Փաշինյանը եւ ոչ մի աշխատատեղ չի ստեղծել: Համեմատություններ արվեցին Սերժ Սարգսյանի հետ, ով գրեթե նույն տոնով էր խոսում ժողովրդի հետ: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ աշխատողների և չաշխատողների խնդրին: «Իրականությունն այն է, որ հարկ վճարողի կարգավիճակ, առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ՀՀ-ում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք՝ ասելով առաջնային հարկ վճարող: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր և ոչ բյուջետային ընկերություններում: Պատգամավորները ևս աշխատավարձ են ստանում, հարկեր են վճարում, բայց նրանց աշխատավարձերը գոյանում են այս 350 հազար ֆիզիկական անձ հարկ վճարողներից: Եվ մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ ահա այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի ու քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև ըստ էության մենք ունենք այնպիսի իրավիճակ, որի 350 հազար մարդիկ մարդիկ՝ որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են ըստ էության կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը: Եվ երբ մենք արձանագրում ենք, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որ պետք է լուծենք»,- ասաց նա: Փաշինյանը հատուկ շեշտեց, որ խոսքը այն մասին չէ, որ ՀՀ քաղաքացիներին մեղադրում ենք, չաշխատելու ու հարկ չվճարելու մեջ: «Ոչ, մենք ասում ենք՝ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրությունների արդյունքների, մենք ասում ենք, որ բացել ենք արդեն և բացելու ենք բոլոր հնարավորությունները: Եվ սա արդեն քաղաքական իրողություն է, մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական ջանքը խրախուսելուն: կառավարության պարտականությունն է վարելու այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին, որ ինքը կարող է արդյունք ստեղծել»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այս համատեքստում իր համար զարմանալի մեղադրանք է այն, որ այսպիսով կառավարությունը պաշտապանում է օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահերը: Ավելի ուշ նա որպես խոսքի ապացույց անցավ նախընտրական խոստումների, թե Հայաստանում հարուստները շատ հարկեր պետք է վճարեն: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց մեղադրում են, թե եկամտահարկի նվազեցմամբ իրենց խոշոր բիզնեսի շահերն են փորձում պաշտպանել: «Մենք, այո, այսպես ասած՝ ունևոր հատվածին հարգելու օրակարգն ընդունում ենք, և Հարկային օրենսդրության փոփոխության փաթեթով մենք եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովի այլ կերպ: Եվ ըստ էության մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը»,- նշեց նա: Փաշինյանն ասաց, որ այսօր երկրում գույքահարկի ոչ արդար հարկման մեխանիզմ կա: Ակնհայտ է, որ Փաշինյանը իր մաշկի վրա զգացել է աղքատ խավի զայրույթը, որին Փաշինյանը ներկայացնում է որպես անաշխատունակ պարազիտներ եւ սխալների ուղղում է անում՝ ձգանը ուղղելով հարուստների վրա: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am