Գերտերություններն ու արցախցիների բնաջնջման սպառնալիքը

Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների առաջնորդներ հարգանքի տուրք մատուցեցին Առաջին աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին: Հրադադարից ուղիղ մեկ դար անց այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին, ելույթ ունենալով Փարիզի Հաղթական կամարի մոտ Մակրոնն ասել է․ «Մենք պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել այն խաղաղությունը, որի մասին նախորդ սերունդներն են երազել»: «Պատերազմի զոհ դարձած զինվորները, կանայք ու որբացած երեխաներն անցել են անպատկերացնելի դժոխքի միջով», - շուրջ 20 րոպե շարունակված ելույթում նշել է Ֆրանսիայի առաջնորդն՝ ընդգծելով, որ անցյալը չպետք է թշնամություն ծնի ժողովուրդների միջև, բայց և չպետք է մոռացության մատնվի: «Հարյուր տարի առաջ Փարիզում ու ողջ Ֆրանսիայում, ղողանջեցին զանգերն՝ ավետելով չորս տարի շարունակված արյունալի պատերազմի ավարտը: Դա վաղուց էր, բայց թվում է նաև, թե երեկ էր», ասել է Մակրոնը և դիմելով աշխարհի առաջնորդներին՝ կոչ արել «միասին պայքարել հանուն խաղաղության»: 1914թ. հուլիսին սկսված քառամյա աշխարհամարտն ավելի քան 16 միլիոն մարդու կյանք խլեց՝ վերաձևելով Եվրոպայի քարտեզն ու ժողովրդագրությունը: Հենց այդ տարիներին Օսմանյան կայսրությունն իրագործեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Արյունալի պատերազմից հետո կնքված հրադադարը, սակայն, երկար չտևեց՝ երկու տասնամյակ անց նացիստական Գերմանիան հարձակվեց հարևանների վրա՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես Ֆրանսիայի մայրաքաղաքում ելույթ է ունեցել Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող «Փարիզի խաղաղության համաժողովում»՝ նշելով, թե կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: «Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ: Այնուհետև Փաշինյանը անդրադարձ է կատարել Արցախյան խնդրին: «Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար: Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը: «Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի», հավելել է նա: Նա նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը, սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը, սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: «Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում», - շեշտել է Փաշինյանը՝ հավելելով. «Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա: Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին»: Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը տնօրինելու իրավունքն, այսպիսով, Փաշինյանը դարձրել է աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների առաջնորդների մասնակցությամբ Առաջին աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին մատուցած հարգանքի տուրքի արարողության ելույթի հիմնական մեխը: Փաստացի, նա Արցախի ժողովրդի օգնության կանչն է հնչեցրել՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի ժողովուրդը դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: Եվ որ ամենակարևորն է՝ 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, այն որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի: Փաշինյանը, ըստ էության, գերտերությունների ղեկավարներին ահազանգել է, որ Արցախի ժողովուրդը սպառնալիքի, վտանգի տակ է գտնվում, որ Արցախի ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջի պատճառով սպառնում է բնաջնջման վտանգը: Թամար Բագրատունի

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am