ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնություններ.որոնք են դրանք

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Մասնավորապես ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը: «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին և արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության և վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: «Ուղևորային մաքսային հայտարարագիրը» ինտեգրվել է նաև «Ռիսկերի կառավարում» համակարգին՝ ապահովելով արդյունավետ հսկողություն: Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղևորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը և վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը: «Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է թեստային միջավայրում և կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ: Ըստ Միքայել Փաշայանի, մտավոր սեփականության օբյկեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման և հետադարձ կապի միջոով: Ընթացիկ տարում ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է մի համակարգ, որն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային Մարմինների և IRU ֊ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջև իրական ժամանակում։ Համակարգի միջոցով, իրական ժամանակում IRU֊ին տեղեկատվություն է ուղարկվում TIR գործընթացի ավարտի մասին, երբ բեռը հասնում է պահեստ: Եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ մասին նույնպես ուղարկվում է տեղեկատվություն։ Նոյեմբեի 1-ից ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ավելացվել է նույնականացման քարտի միջոցով տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորությունը։ Հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման գործընթացը դյուրացնելու և կիրառվող համակարգերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ըստ Միքայել Փաշայանի, հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգում շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս իրականացվում է իրացման շրջանառության և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ինքնաշխատ լրացում՝ e-invoicing համակարգում ՀԴՄ-ների, հարկային փաստաթղթերի և ներմուծման գործարքների մասով հավաքագրվող տեղեկատվական բազաների հիման վրա: Իսկ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը օգոստոսի 1-ից ուղարկվում են էլեկտրոնային եղանակով: Ներդրվել է նաև հարկ վճարողների առցանց գրանցման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողներին (Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, նոտարներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ, դրանց հավասարեցված միջզգային կազմակերպություններ, ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ) առցանց եղանակով հաշվառվել հարկային մարմնում և ստանալհարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ: Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Միքայել Փաշայանը նշել է, որ նախատեսվում է «Մեծ տվյալների» (big data) մշակման և վերլուծության հիման վրա թիրախների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառում և ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: Արդյունքում հնարավոր կլինի նաև իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն և փոխկապակցված հարկ վճարողների հայտնաբերում՝ ըստ ոլորտների, հարկային մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվություններում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմիններ ներկայացված տեղեկատվության համաձայն: «Մեծ տվյալների» վերլուծության պլատֆորմը հնարավորություն կընձեռի հաշված վայրկյանների ընթացքում իրականացնել անսահմանափակ տողերի վերլուծություն և արդյունքների արտածում: Նախատեսվում է նաև ներդնել ստուգման կազմակերպման համակարգ, որը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել ստուգումների կազմակերպումն ու ռիսկերի կառավարումը՝ ապահովելով ստուգումների պլանավորում, արդյունքների գրանցում, մոնիթորինգի իրականացում և այլն: Համակարգը ստուգումների կազմակերպման գործընթացում կբացառի մարդկային գործոնը և կապահովի վերլուծությունների ճշգրտության բարձր մակարդակ: Միքայել Փաշայանի տեղեկացմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է «ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և դրանց փոխադարձ ճանաչման» նախաձեռնությունը: Ներկայում մշակվում է ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ: Նպատակը տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության ծավալի, ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, կրկնակի ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության բացառումը, ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առևտրի խթանումը, բիզնես գործընթացների օպտիմալացումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 89 անգամ
Լրահոս
«Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am