Օգնությունը պետք է տանք անաշխատունակ մարդուն.Փաշինյան

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն՝ խրախուսել են աղքատությունը:Նախորդ իշխանությունները քաղաքացիներին համոզել են, որ ավելի լավ է՝ չաշխատեն և աղքատության նպաստ ստանան: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն՝ պայմանով, որ, եթե նա աշխատի, այդ նպաստից զրկվելու է, մենք ավելի թիրախային ենք այդ աջակցությունը տրամադրելու, օրինակ՝ երեխային։ Այսինքն՝ ոչ թե նպաստառուն պետք է լինի երեխայի հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան, որն օբյեկտիվորեն ունի սոցիալական աջակցության կարիք։ Մենք ասում ենք, որ այս օգնությունը պետք է տանք անաշխատունակ մարդուն, թոշակառուին, երեխային, որպեսզի իսկապես օգնենք այդ ընտանիքին, ոչ թե դատապարտենք մշտական աղքատության»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ասաց, որ աշխատանքը խրախուսելու քաղաքականությանը զուգահեռ՝ կառավարությունը նաև լրջագույն սոցիալական ծրագրեր է իրականացնելու. «Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի վիճակի, երբ հանրապետությունում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում նպաստն ու թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, այդ քաղաքացիները 2019թ. կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված լինենք, որ նրանք առնվազն իրենց ուտելիքը գնելու հնարավորություն կունենան»։ Ըստ նրա՝ 2019թ -ին կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը. «Մենք հավասարակշռված առաջ ենք գնում՝ աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով»։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am