Քաղաքական ուժերը կողմ են Փաշինյանի առաջարկին

Քաղաքական ուժերը կիսում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեսակետն այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի ուղիղ եթերում քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ հեռուստաբանավեճի։ Նիկոլ Փաշինայնն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ բանավեճը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ԲՀԿ-ն կողմ է ցանկացած ձևաչափի քննարկման, որտեղ կուսակցությունը հնարավորություն կունենա ներկայացնել իր ծրագրերը։ «Այս պարագայում մեր ժողովրդի համար ավելի ընկալելի է դառնում տվյալ քաղաքական ուժի կամ անձի ինտելեկտուալ պոտենցյալը կամ ծրագրերի իրատեսությունը», - նշեց ԲՀԿ փոխնախագահը։ Հարցին, թե արդյոք կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նման բանավեճերի, Էնֆիաջյանը պատասխանեց․- «Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի փոխարեն ասել, բայց վստահաբար ձեզ ասում եմ՝ պարոն Ծառուկյանը այս կարճ ժամանակահատվածում առավելագույնս անմիջական հանդիպումներ է ունենալու մեր երկրի քաղաքացիների հետ»։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ևս կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Շեշտում է՝ նախկին իշխանության օրոք այդ բանավեճերն այդպես էլ չեն կայացել․ - «Մշտապես բանավեճի պակաս է եղել հայ քաղաքական դաշտում, հատկապես ընտրությունների ժամանակ նախկին իշխանությունները մշտապես խուսափել են բանավեճերից և ըստ էության, առաջին դեմքերի բանավեճեր չեն կայացել։ Այո, ժամանակն է, որպեսզի այդ մշակույթը կայանա, որպեսզի ընտրությունները դառնան բանավեճերի դաշտ, և օրենսդրական նման նախաձեռնությունը ևս կնպաստի դրա ամրապնդմանը։ Մենք մշտապես եղել ենք բանավեճի կողմնակից»։ Հարցին՝ կմասնակցեն նման բանավեճերի առաջին դեմքով, Խաժակյանը պատասխանեց․- «Երբ նման բաներ կազմակերպվեն, այդ ժամանակ մեր մասանկցությունը որևէ ձևաչափով կունենանք»։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի առաջնորդած կուսակցությունների հետ «Ելք» դաշինքով մասնակցած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ևս կարևորում է հեռուստաբանավեճերը՝ օրինակներ բերելով միջազգային փորձից․- «Շատ դրական եմ վերաբերվում, ապրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»: Սարգսյանն այսօր արդեն «Մենք» դաշինքի անդամ է։ Ասաց՝ իրենց ցուցակի առաջին համարը սիրով կմասնակցի բանավեճին․- «Ես կարծում եմ, որ դա նաև կլինի Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը անելուց հետո երկրորդ այն դրական քայլը, որը խորհրդարանական ընտրություններում կամ ընտրական գործընթացների առումով կբերի բարելավման, կբերի հավասարության սկզբունքի»: Նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց համար ընդունելի է ուղիղ եթերում, հավասար պայմաններում բանավեճը, որը կվարի, ըստ Աշոտյանի ձևակերպման՝ մաքսիմալ անաչառ մարդ: - «Մենք քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակիցներն ենք, մենք քաղաքական բովանդակություն ստեղծելու կողմնակիցներ ենք, մարդկանց իրական հուզող հարցերին պատասխան տալու կողմնակիցներ ենք, Արցախյան հակամարտության կարգավորումից մինչև Հայաստանի արտաքին մարտահրավերներ, տնտեսության զարգացումից մինչև մարդու սոցիալական երաշխիքներ և այլն։ Եվ այստեղ Հանրապետական կուսակցության թեկնածուն վստահաբար շատ պատրաստակամ մասնակից կլինի և պատրաստ կլինի ներկայացնելու նաև կուսակցության ծրագրային դրույթները»։ Միևնույն ժամանակ նախկին իշխող ուժի ներկայացուցիչը քննադատում է ըստ իր բնորոշման՝ Փաշինյանի ներմուծած քաղաքական մշակույթը, որտեղ բացակայում են քաղաքական բովանդակությամբ բանավեճերը, չնայած այն բանին, որ ոչ վաղ անցյալում նման քննադատություն հնչել է հենց ՀՀԿ-ի հասցեին: «Քննարկումները շատ անձնավորված են և չեն նպաստում քաղաքական մտքի զարգացմանը և պատասխան չեն տալիս ժողովրդին հուզող խնդիրների լուծման տարբերակներին: Այս քաղաքական մշակույթը գործող իշխանությունն է ներմուծել», - նշեց ՀՀԿ ներկայացուցիչը: - «Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությունը երևի թե նպատակ է հետապնդում փորձել որոշակի բովանդակություն հաղորդել քաղաքական կյանքին, որովհետև այդ բովանդակությունը իսպառ բացակայում էր վերջին ամիսներին»: Աշոտյանը հիշատակեց վերջերս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված հեռուստաբանավեճը՝ այն որակելով որպես տխուր փորձ։ «Հեռուստաբանավեճի անվան տակ ձայնագրություն էր մոտ մեկ տասնյակ մարդու մասնակցությամբ, կողմնակալ հարցադրումներով և ոչ հավասար ժամանակային ծածկույթով», - մատնանշեց նա: Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին ուրախալի որակեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի՝ ուղիղ եթերում հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը: - «Անշուշտ՝ ինչքան բաց, ուղիղ եթերներով, առաջին դեմքերով, անկեղծ՝ միայն ու միայն այդպես է ձևավորվելու քաղաքական դաշտը», - նշեց Սեֆիլյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9ին: Հայտնում է azatutyun.am-ը:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am