Արսեն Թորսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը` համաձայն հավելվածի: Հրամանը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին, ուժի մեջ է մտել այսօր՝ նոյմեբերի 11-ին։ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 1. Սույն կարգով կարգավորվում են փոխներարկումային բժշկական օգնության իրականացմանը ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները: 2. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է բուժական նպատակով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական կազմակերպություններում: 3. Արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված և հնարավորինս անվտանգ: Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության ապահովման նպատակով դոնարական արյունը պարտադիր հետազոտվում է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների համաձայն։ 4. Արգելվում է փոխներարկել սահմանված կարգով չստուգված, ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր: 5. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովում է արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը՝ ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման ուղղվածության) մահճակալին` չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից: 6. Արյան բաղադրամասերի փոխներարկում իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ռեցիպիենտի համար այդ բժշկական օգնության նպատակահարմարությունը և հնարավոր ռիսկերը: 7. Արյան բաղադրամասերի փոխներարկումը թույլատրվում է ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 15-ով հաստատված ռեցիպիենտի ծանուցման ձևի կամ բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքում ընդունված որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում բժշկի կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթում: 8. Արյան բաղադրամասերը փոխներարկվում են հետևյալ փուլերով՝ 1) արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնավորումից հետո բժշկի կողմից լրացվում է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի Հավելված 11-ով հաստատված արյան բաղադրամասերի պահանջագիրը, որը ներկայացվում է արյան բաղադրամասերի պատրաստմամբ և պահպանմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություն. 2) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է՝ ա. ստուգել արյան բաղադրամասի պարկի ամբողջականությունը, պիտակի տեղեկատվության ճշտությունը, մակրոսկոպիկ գնահատել բաղադրամասի որակը. բ. փոխներարկումից առաջ կրկնակի որոշել պացիենտի և փոխներարկվող արյան բաղադրամասի խմբային և ռեզուս պատկանելությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների 8-րդ և 9-րդ կետերի համաձայն. գ. կատարել փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով. 3) միջին բուժաշխատողների կողմից իրականացվում է փոխներարկվող արյան բաղադրամասի նախապատրաստում՝ ա. թարմ սառեցված պլազմայի, կրիոպրեցիպիտատի հալեցում ջրային բաղնիքում կամ հալեցման համար նախատեսված հատուկ սարքերում, +35+370C ջերմաստիճանի պայմաններում: Նշված սարքերի բացակայության դեպքում պլազմայի հալեցումը կատարվում է ջրով լցված տարայում: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի +35+370C: Արգելվում է հալեցումը կատարել ոչ ջրային տարայում/արևի տակ, ձեռքերի մեջ, ջեռուցիչի վրա և այլն/: Փոխներարկումն անհրաժեշտ է անցկացնել պլազման հալեցնելուց անմիջապես հետո, բ. էրիթրոցիտային զանգվածի տաքացում 18-250C ջերմաստիճանում, 30-60 րոպեի ընթացքում: Գերադասելի է օգտագործել հատուկ տաքացուցիչներ: Անմիջապես փոխներարկումից առաջ էրիթրոցիտային զանգվածի ռեոլոգիական հատկությունների լավացման համար, դրա վրա կարելի է ավելացնել 50-100 մլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ. 4) արյան բաղադրամասը փոխներարկվում է միանգամյա օգտագործման ֆիլտրով՝ ներերակային, կաթիլային եղանակով. 5) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է անկախ փոխներարկվող բաղադրամասերի ծավալից՝ կատարել կենսաբանական համատեղելիության փորձ: Հիվանդին միանվագ ներարկվում է 10 մլ արյան բաղադրամաս՝ 2-3 մլ/րոպե (40-60 կաթիլ/րոպե) արագությամբ, որից հետո փոխներարկումն ընդհատվում է: Երեք րոպեի ընթացքում բժիշկը հսկում է ռեցիպիենտի ընդհանուր վիճակը, գնահատում է պուլսի և շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման, մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը: Այս գործողությունները պետք է կրկնվեն ևս 2 անգամ: Եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվում է ստորև թվարկված կլինիկական ախտանիշներից (դող, սարսուռ, ցավեր գոտկատեղում, կրծոսկրի ետևում սեղմման զգացողություն, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում) որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես ընդհատել տվյալ բաղադրամասի փոխներարկումը: 9. Ընդհանուր անզգայացման ժամանակ արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջացած բարդությունների մասին վկայում են վիրահատական վերքից չպատճառաբանված արյունահոսությունը, զարկերակային ճնշման անկումը, պուլսի հաճախացումը, միզապարկի կաթետրավորմամբ ստացված մեզի գույնի փոփոխությունը: Այդպիսի դեպքերում տվյալ բաղադրամասի փոխներարկումն անհրաժեշտ է ընդհատել: 10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ: 11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում՝ նշելով փոխներարկման ժամը, փոխներարկված արյան բաղադրամասի փաթեթի համարը, խմբային և ռեզուս համատեղելիության, կենսաբանական փորձի տվյալները, բարդությունները: Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը փակցվում է հիվանդության պատմագրի մեջ: 12. Յուրաքանչյուր փոխներարկված արյան բաղադրամասի վերաբերյալ գրառում է կատարվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 14-ով հաստատված արյան բաղադրամասերի փոխներարկման մատյանում: 13. Փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանվում է սառնարանային պայմաններում՝ +2-+60C, 48 ժամ:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
«Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am