Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին դուխաթափ է արել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում թեժ քննարկումներ են ծավալվել արտահերթ ընտրություններին մասնակցելու ֆորմատի եւ մարտավարության հարցում: Կառավարության բազմաթիվ անդամներ դեմ են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, նրանք հիմնավորել են, որ վերջին վեց ամսում կուսակցական ակտիվ աշխատանքներ ծավալելու փոխարեն իրենք աշխատանքներ են իրականացրել գործադիրում եւ ընտրություններին կարող են անհամեմատ պայմաններում հայտնվել ու կանգնել փաստի առաջ: Նրանք առաջարկել են մինչեւ ընտրությունները որոշել՝ ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր են մնալու գործադիրում եւ այդ սկզբունքով էլ կազմել ընտրացուցակները: Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ առանց բացառության բոլորը պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, քանի որ այդպես է հնարավոր թիմին հնարավորինս շատ ձայն բերել: Թիմում հասկացել են, որ իրենց գործը լուրջ է ու շեֆը ընտրություններից հետո իրենց ստացած ձայներով է որոշելու , թե ով ինչի է արժանի: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցում էլ չի տարբերվում Սերժ Սարգսյանից եւ բոլորին մտցնում է ընտրապայքարի մեջ, որը ակնհայտ անհավասար պայմաններում է ընթանալու: Օրինակ նախորդ իշխանության հազար տարվա <<բարերարների>> հետ հեշտ չի լինելու մրցակցելը նույնիսկ նոր իրողության պայմաններում, երբ բացառվելու է ընտրակաշառքը: Այդ մարդիկ իրենց գյուղի, քաղաքի, թաղի ժողովրդի համար <<արած>> ունեն ու հայկական մենթալիտետում էլ երախտագիտությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում: Սփյուռքի նախարար Մխիթար Հարությունյանը եթե առավոտից երեկո էլ իր քարոզարշավը տանի, միեւնույն է նա դրանով չի կարող եղանակ փոխել: Ռեյտինգային ընտրակարգի պարագայում նույնիսկ ամբողջովին չի աշխատելու Նիկոլ Փաշինյանի գործոնը եւ անձնավորված պայքար է ընթանալու: Բայց մեդալի հակառակ երեսին այն իրականությունն է, որ ընտրություններով պարզ կդառնա յուրաքանչյուրի կշիռը, ռեյտինգային մոդելը խթանում է ներկուսակցական մրցակցությունը, ինչի արդյունքում շահողը միայն քաղաքական թիմն է: Ոստի նորմալ է, որ Փաշինյանը բոլորին ուղարկում է ռենտգենի, իսկ, ահա, թե ինչ կհաջորդի ընտրություններին, սա է կարեւոը: Արդյոք գործադիրը կձեւավորվի այն սկզբունքով, որ այնտեղ պաշտոն կստանան ամենաշատ ձայն հավաքած մարդիկ, սա է խնդիրը: Ի վերջո, մարդը կարող է պրոֆեսիոնալ լինել, բայց քիչ ձայներ հավաքել, ու ճիշտ հակառակը: Չի կարելի պաշտոնը դնել վաճառքի եւ ամենաշատ ձայն ստացածներին հատուցել դրանով: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով Փաշինյանը միտումնավոր տապալեց նոր ընտրական օրենսգիրքը, որպեսզի կասեցնի Սասնա Ծռերի ընթացքը: Նորահայտ կուսակցությունների պես Ծռերում նույնպես ռեյտինգայիննեի պակաս են զգալու ու չեն ունենալու այն շանսերը, ինչ համամասնականի պարագայում: Իսկ Փաշինյանի համար նպատակահարմար է ունենալ ՀՀԿ-ի պես խոցելի ընդդիմություն, քան Ծռերի նման անկանխատեսելի եւ արմատական: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am