Երևանում 23-ամյա վարորդը «խմածության ամենաբարձր աստիճան» վիճակում Սարալանջի փողոցում BMW X5–ով բախվել է քարե պատնեշին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 15 փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Էդգար Թադևոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում իր վարած BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո ժամանած շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Փաստի առթիվ տեսուչ Է. Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am