Ռոստովում կործանված Boeing-ի օդաչուները վիճել են

  Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրերի վերծանումից հետո հետաքննությունը գերիշխող է համարել օդաչուների սխալի տարբերակը: Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ այն հարցով, թե ինչպես պետք է դուրս բերել օդանավը բարդ իրավիճակից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Փորձելով երկրորդ անգամ վայրէջք կատարել՝ անձնակազմը ստիպված է եղել կրկին հրաժարվել վայրէջքից: Երկու փորձերն էլ օդաչուները իրականացրել են ավտոմատ ռեժիմով, և ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները՝ մասնավորապես, քամին անընդհատ փոխում էր ուղղությունը: Այդ պատճառով էլ վատ է աշխատել ավտոմատ քարշակի ռեժիմը: Ուստի որոշվել է վայրէջք կատարել ձեռքի ռեժիմով: Շուրջ 270 մետր բարձրության վրա և թռիչքուղուց 6 կմ հեռավորության վրա օդաչուներից մեկը սեղմել է TOGA կոճակը՝ երկրորդ շրջանի հրահանգ տալով, և անջատել է ավտոպիլոտը՝ իր վրա վերցնելով կառավարումը: Ըստ փորձագետների՝ անձնակազմը հաշվի չի առել վայրէջքի ռեժիմից բարձրություն հավաքելու ռեժիմին անցման Boeing-737-ի յուրահատկությունը: Երբ ինքնաթիռի արագությունը սկսել է ընկնել, խցիկում կոնֆլիկտ է ծագել: Կառավարող օդաչուն շարունակել է վերելքը, փորձել է բարձրություն հավաքել՝ մեծացնելով շարժիչների աշխատանքի ռեժիմը: Նրա գործընկերը ենթադրել է, որ առաջին հերթին պետք է իջեցնել ինքնաթիռի քիթը: Նա դիմել է ընկերոջը` ասելով. «Սպասիր, ո՞ւր: Կանգնե՛լ, կանգնե՛լ», և միաժամանակ փորձել է դադարեցնել բարձրության հավաքումը: Արդյունքում կառավարման ազդանշանների տարաձայնության արդյունքում ինքնաթիռը ներքև է սլացել 325 կմ/ժ արագությամբ:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am