Սասուն Միքայելյանի օգնականն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի․ հարուցվել է քրգործ

2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին` հայտնելով, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով, իրեն անհայտ անձը զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր անունից ներկայանալով, սադրել և Ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սևակի նախընտրական հավաքին, ինչին Տ. Բակլաչյանը համաձայնել է: Այս մասին ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ պարզաբանելով Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը։ 
Ըստ հաղորդման՝ այդ ամենից հետո, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում: 
«Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ. Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև այլ քննչական և դատավարական գործողություններ: Չնայած նրան, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը, քանի որ հարուցման պահին հնարավոր չարաշահման դեպքով հարուցման համար անհրաժեշտ հիմքերը չեն եղել»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
Այնտեղից փոխանցեցին, որ նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին և աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ. Բակլաչյանին և ներկայանալով իբրև Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետև հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն: Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում:
Տ. Բակլաչյանը, հայտնելով հեռախոսանգի մասին, նշել է, որ անակնկալի է եղել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Հայտնել է նաև, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը: Վերջինս հայտնել է նաև, որ երբևէ ուսուցիչներին և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին: Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները ևս պնդել են, որ տնօրենը երբևէ իրենց և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին և հանրահավաքներին: Այս կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է:
Անդրադառնալով Դ. Իոաննիսյանի հաղորդմանը, Քննչական կոմիտեից ասացին, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի և ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու և ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am