«Կինդեր սյուրպիզը» կարող էր գալ Աստանա. Հաջորդ անակնկալն ե՞րբ սպասենք

Ռուսաստանյան «Կոմերսանտը» երեկ հոդված է հրապարակել ՀԱՊԿ-ի մասին, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։ Ալիևի մասնակցության նախաձեռնությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն էր: «Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, Նազարբաևին այս հարցում աջակցել են անդամ երկրների մյուս ղեկավարները, մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Կոմերսանտը» տեղեկությունը հաստատելու համար դիմել էր Հայաստանի արտգործնախարարությանը, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի։ Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։ Վերջին շրջանում մամուլում քննարկվում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ գոնե դիտորդի կարգավիճակում մասնակցության թեման։ Փաստորեն, ռուսաստանյան պարբերականի տեղեկություններով Ալիևը պատրաստ էր ներկա գտնվել միջոցառմանը, սակայն այդ գաղափարին դեմ է արտահայտվել հայկական կողմը: «Դաշինքի մեջ չմտնող պետությունների ղեկավարները կարող են մասնակցություն ունենալ ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրան համաձայնություն տան կազմակերպության բոլոր անդամները»,- մեկնաբանել է անդամ-երկրների պատվիրակություններից մեկում «Կոմերսանտի» աղբյուրը: Տվյալ դեպքում, նրա խոսքով, կոնսենսուս չի եղել: Եթե ռուսական պարբերականի տեղեկությունը կարելի էր իրականությանը չհամապատասխանող համարել, եթե ՀԱՊԿ-ից պաշտոնապես հերքած լինեին այս տեղեկությունը: Բայց խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ից որևէ մեկը չի հերքել լուրը: Ինչու՞ Ալիևը կցանկանար մասնակցել ՀԱՊԿ հավաքին: Մի պարզ պատճառով, որովհետև տարիներ շարունակ նա վայելում է ՀԱՊԿ անդամ գործընկերների վստահությունն ու սերը: Ավելին՝ այդ սերն ու վստահությունը անմիջապես կապվում է Ալիևի ղարաբաղյան «մղումների» հետ՝ «ուզո՞ւմ եք անդամակցեմ կառույցին՝ Ղարաբաղը տվեք» սկզբունքով: Ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը դիմակայելու ՀԱՊԿ-ականների ու Ալիևի «հարձակմանը», որը չի կարելի բացառել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: Օղակը, կարծես, ավելի ու ավելի է սրվում Հայաստանի շուրջը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 95 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am