Թրամփի պաշտոնազրկման ուրվականն ու ռուսների հետ ստվերային գործարքները

Հանրապետականները այլևս չեն վերահսկի ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները: Երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները պահպանեցին մեծամասնությունը Սենատում, սակայն առաջին անգամ 2010 թվականից ի վեր կորցրեցին այն Ներկայացուցիչների տանը: Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ՝ այդ հանգամանքը զգալիորեն կբարդացնի Թրամփի նախագահության առաջին ժամկետի ավարտը: The New York Times-ի տվյալներով` դեմոկրատները Ներկայացուցիչների տանը առնվազն 219 անդամ կունենան, հանրապետականները`193: «Միացյալ Նահանգների համար նոր օր է բացվում», - դիմելով Վաշինգտոնում հավաքված իր կողմնակիցներին` հայտարարում էր Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին: «Խնդիրն այսօր ոչ թե դեմոկրատներն ու հանրապետականներն են, այլ Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների և զսպումների համակարգի վերականգնումը», - հայտարարում էր Փելոսին, որն ըստ ամենայնի արդեն առաջիկա հունվարին Ներկայացուցիչների տան խոսնակ կընտրվի: Դեմոկրատները Ներկայացուցիչների տանը ձեռք բերած մեծամասնության պայմաններում ի վիճակի կլինեն արգելափակել Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև նոր լիցք հաղորդել Սպիտակ տան ղեկավարի վիճահարույց գործողությունների հետաքննություններին: Դեմոկրատները մասնավորաբար կարող են Թրամփին պատկանող ընկերությունների կողմից հարկերի չվճարման մասին շրջանառվող լուրերի հետաքննություն նախաձեռնել: Ավելին, դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների տան առկայության պարագայում տեսականորեն բավական իրական է Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի սկիզբը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե առաջիկա ամիսներին անհերքելի ապացույցներ ի հայտ գան, որոնք կվկայեն 2016թ. նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմակիցների և Ռուսաստանի իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված ստվերային պայմանավորվածությունների մասին: «Կարծում եմ, որ դեմոկրատների շրջանում բավարար քանակի ցասում է առկա: Նրանք համոզված են, որ Թրամփը կործանում է մեր ժողովրդավարությունը: Դա է պատճառը, որ նրանք կարող են կարգապահական հետաքննություններ սկսել», - նշում է պրոֆեսոր Ալան Լիխտմանը, որն այն եզակի ամերիկացի վերլուծաբաններից է, որ 2016 թվականին կարողացավ կանխատեսել Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: «Ազատության» Վաշինգտոնի թղթակից Մայք Էքելի համոզմամբ՝ Թրամփի շրջապատի և ռուսաստանյան իշխանությունների կապի բացահայտմանն ուղղված հետաքննության հարցում կրկին առանցքային դերակատարություն կարող է ստանձնել Կալիֆորնիայի 28-րդ ընտրատարածքում ավելի քան 70 տոկոս ստացած կոնգրեսական Ադամ Շիֆը: Կոնգրեսում Լոս Անջելեսի հայաշատ շրջանները` նախևառաջ Գլենդեյլը ներկայացնող Շիֆը, որը գրեթե 50 հազար քվեի տարբերությամբ երեկ առավելության հասավ հայազգի հանրապետական Ջոնի Նալբանդյանի նկատմամբ, ըստ ամենայնի, կրկին ստանձնելու է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: «Շիֆը շարունակելու է ճնշում գործադրել, որպեսզի [Թրամփի ռուսական կապերի վերաբերյալ] հետաքննությունը ակտիվանա, որպեսզի վկաների հարցաքննության և փաստաթղթերի գաղտնազերծման պաշտոնական հայտեր ներկայացվեն», - գրում է Էքելը: Հարկ է նկատել, սակայն, որ Թրամփի իմփիչմենթի գործընթացի հաջող ավարտը, եթե անգամ այն մեկնարկի, քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ նախագահին վերջնականապես պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների առնվազն երկու երրորդի հավանությունը, ինչը առկա հանրապետական մեծամասնության պայմաններում գրեթե անհնարին է թվում, հաղորդում է «Ազատությունը»: Ինքը նախագահ Թրամփը ընտրությունների արդյունքներից ակնհայտորեն գոհ է: «Երախտապարտ եմ բոլորին, սա հիանալի, հաջողված գիշեր էր», - Twitter-ի իր էջում գրել էր Սպիտակ տան ղեկավարը: Անցնող ողջ գիշերվա ընթացքում Թրամփը նաև պահպանողական հայացքներ ունեցող վերլուծաբանների հոդվածներից էր մեջբերումներ տեղադրում Twitter-ի իր էջում, որոնցում հիմնականում գովեստի խոսքեր էին ուղղվում հենց իրեն` ԱՄՆ նախագահին հաջող քարոզարշավ անցկացնելու համար: Իր հասցեին ուղղված գովասանքները Թրամփը ուղեկցում էր հավելմամբ` «Համամիտ եմ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am