«Կասկածում եմ». 2019-ի բյուջեն կընդունվի՞

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետև՝ որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երևում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։ Չնայած փորձում է հասցնել՝ երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում բյուջեի քննարկումներն ավարտել, որից հետո առաջարկությունների համար 5 օր ժամանակ է տրվում՝ բյուջեում ներառելու համար։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից փորձեցինք ճշտել՝ արտահերթ նիստ կհրավիրե՞ն բյուջեի ընդունման համար, թե՞ կսպասեն դեկտեմբերի 4-ին տեղի ունենալիք հերթական նիստին։ «Կդժվարանամ ասել․ այս պահին դեռ կառավարության որոշում չունենք»։ Իսկ քվորում կունենա՞ք նիստերի ժամանակ։ «Քվորում կլինի, թե ոչ՝ նույնպես չեմ կարող կանխորոշել: Եթե բյուջեն չընդունվի, խնդիրը կկարգավորվի օրենքով։ Նման դեպքերում շարունակում ենք բյուջեն կատարել 2018-ի համամասնություններով»։ Տեղեկություններ կան, որ Դուք մնալու եք Ձեր պաշտոնում։ «Պաշտոնը ոչ թե հաճելի զբաղմունք, այլ առաջին հերթին պարտականություն ու պատասխանատվություն է։ Ինչպես կորոշեն, այնպես կլինի»։ Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ բյուջեն չի ընդունվել ֆորսմաժորային 1999-ին՝ հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո։ Այն հաստատվել է 2000-ի մարտին, մեկ էլ՝ 1997-ին, Տեր-Պետրոսյանի հրաժարականի շրջանում»։ Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am