«Բաց պատասխան» Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակին

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նոյեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչո՞ւ այն դեպքերում, երբ հանրակրթական դպրոցներում կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերով քննվող քրեական գործերով այդ դպրոցի տնօրեններին մեղադրանք է առաջադրվում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները չեն օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածից և չեն կիրառում այդ տնօրենների պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանք միջոցը: Նախ շնորհակալություն ենք հայտնում տիկին Բախշյանին ինչպես դպրոցներում հանցավոր դրսևորումների նկատմամբ խիստ անհանդուրժողականություն ցուցաբերելու և նման երևույթները հանրայնացնելու, այնպես էլ վերոնշյալ խնդիրը բարձրացնելու և դրան անդրադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Ամբողջությամբ կիսում ենք տիկին Բախշյանի մտահոգություններն առ այն, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ օգտագործմամբ կատարվող հանցագործությունների մեջ մեղադրվող անձի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնավարումն առանձին դեպքերում մեծացնում է մինչդատական վարույթում կամ դատարանում նրանց կողմից գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու, կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ռիսկերը: Մեծապես հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ նախկինում, նման դրսևորումների բարձր հավանականության վերաբերյալ բավարար հիմքերի առկայությունը գնահատելով, դատախազների կամ նրանց համաձայնությամբ քննիչների կողմից նման նախաձեռնություն ցուցաբերվում էր: Սակայն կոնկրետ հանրակրթական դպրոցների տնօրենների կամ աշխատակիցների, ինչպես նաև առանձին այլ կատեգորիայի պաշտոնատար անձանց նկատմամբ հարկադրանքի այս միջոցի կիրառման առումով քրեադատավարական օրենքի կարգավորումները թերի են, ոչ ամբողջական, ինչն իր արտացոլումն է գտել նաև դատական ակտերում՝ գործնականում ձևավորված մեկնաբանություններով ստեղծելով խոչընդոտներ: Մասնավորապես, դեռևս 2016թ. քննվող քրեական գործի շրջանակում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, ապա նաև ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերով ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ քննիչը բավարար հիմքերի առկայությամբ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում կարող են կայացնել միայն այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով են հանդիսանում հանրային ծառայող: Դատական նշված ակտերով տրված իրավական մեկնաբանություններից հետևում է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ներառյալ ղեկավար-կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք, օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձինք չեն համարվում, հետևաբար նրանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը կիրառելի չէ: Այս հանգամանքով է պայմանավորված, որ մասնավորապես հանրակրթական դպրոցների տնօրենների նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, հարկադրանքի այդ միջոցը կիրառելու պրակտիկան գործնականում չի շարունակվել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը ևս այն համոզմունքն ունի, որ հարկադրանքի այդ միջոցի արդյունավետության և նպատակայնության ապահովման նկատառումով այն չպետք է սահմանափակվի միայն օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձանց նկատմամբ կիրառությամբ: Նաև իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունն է ցույց տալիս, որ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու՝ նրանք ներգրավվա՞ծ են հանրային ծառայության մեջ, թե՞ ոչ: Ուստի նշված խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա հունիսին մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, հենց 152-րդ հոդվածում, փոփոխություն կատարելու նախագիծ: ՀՀ գլխավոր դատախազություն

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am