Հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ այդպիսին լինել՝ մեր շարքերում տեղ չունի․ Վալերիյ Օսիպյան

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք անցկացրին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։ Առանցքային թեմաներն էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ընտանիքում բռնության կանխարգելումն ու անչափահասների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկված անձանց վերաբերյալ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների օրենքով սահմանված կարգով հավաքագրումն ու պահպանումը։ Ոստիկանության պետը մանրամասն վեր հանեց և վերլուծեց այդ ուղղություններով տարածքային ստորաբաժանումներում առկա խնդիրները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով՝ դրանց օպերատիվ և ճշգրիտ լուծման համար։ Ծառայողական պարապմունքի ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվության էլեկտրոնային համակարգից օգտվելու, տեղեկություններ գրանցելու կանոններին։ Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծրագրավորման արդի տեխնոլոգիաներով կազմված համակարգի հնարավորություններին, ընդգծեց դրա կարևորությունը հանցագործությունների կանխարգելման, թարմ հետքերով բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման առումներով։ Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց տեղերում հետևողականորեն զբաղվել տեղեկատվական համակարգի թարմացմամբ ու արդիականացմամբ, ինչը նոր խթան է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության բարձրացման առումով։ Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց տեղերում ակտիվացնել պայքարը հետախուզվող անձանց, ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ պահանջելով, որ մոտ օրերս արդյունքները տեսանելի լինեն։ Ոստիկանության պետն անդրադարձավ նաև կատարողական կարգապահության բարձրացմանը՝ ընդգծելով այդ գործում բաժինների պետերի կարևորագույն դերը։ Հրահանգեց մշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հանցավորության դեմ պայքարել  բացառապես մասնագիտական գիտելիքների և համարձակության ճիշտ համադրմամբ։ «Համարձակությունն ու գիտելիքը պետք է դառնան արդյունավետ ծառայության գրավականները։ Մեր դժվարին գործում միայն համարձակ կամ միայն խելացի լինելը բավական չէ արդյունքի հասնելու համար․ մենք պետք է լինենք և՛ համարձակ, և՛ խելացի։ Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ այդպիսին լինել` մեր շարքերում տեղ չունի»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am