Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել

ԱԺՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե չի մասնակցելու դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությանը: Պատճառը, ըստ ԱԺՄ-ի, այն է, որ 2019-ի գարնան փոխարեն ընտրությունն ի հեճուկս պետության շահի լինելու է դեկտեմբերին: ԱԺՄ հայտարարության մեջ հետաքրքիրն այն է, որ փաստորեն կուսակցությունը դեռ կա եւ նույնիսկ կարող էր եւ մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Այդ իմաստով կուսակցության հայտարարությունը ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաեւ անսպասելի: Կար ժամանակ իհարկե, որ ԱԺՄ-ն Հայաստանի ամենասպասված քաղաքական ուժերից էր, իսկապես բավականին զորեղ քաղաքական թիմ էր հավաքել, եւ չնայած Վազգեն Մանուկյանի ընդգծված խարիզմային, այդ թիմում կային ոչ պակաս հետաքրքիր անհատականություն-լիդերներ: Ավելին, ԱԺՄ-ն գուցե պայմանականորեն, բայց հնարավոր էր համարել քաղաքական-տեխնոկրատների բավական կարողունակ թիմ, որը կարող էր իսկապես լինել անկախ Հայաստանի իշխանության հետաքրքիր շարունակող, եթե չլիներ հայտնի հարվածը, եւ ոչ միայն ԱԺՄ-ին: Ընդունված է համարել, որ ԱԺՄ աստեղային ժամը 1996 թվականի նախագահի ընտրությունն էր: Իհարկե, փոքր ինչ տարօրինակ է ժամը իսկապես համարել աստեղային: Գործնականում դա հայկական նորանկախ պետականության լրջագույն ֆիասկոյի ժամն էր, հանրությանը, ընդհանրապես իշխանության ձեւավորման եւ պետականության գործընթացում հանրության դերին հասցված լրջագույն հարվածի ժամը: ԱԺՄ անկումը սկսվեց 1998-ից: Թեեւ, այստեղ իհարկե իրավիճակը միարժեք չէ, եւ բավական բարդ էր խոսել նոր հաստատվող եւ բյուրեղացող ռազմաֆեոդալական համակարգում քաղաքական տրամաբանությամբ կուսակցությունը պահելու հեռանկարի եւ հնարավորության մասին: Դա իսկապես նոր իրավիճակ էր, աննախադեպ, ու իսկապես ծանր իրավիճակ: Այդ հետո է, որ քաղաքական համարվող սուբյեկտները պետք է հարմարվեին համակարգին, այդ թվում ԱԺՄ-ն, կամ դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որովհետեւ «նախնական տեսքից» չմնաց գրեթե ոչինչ, թիմը տրոհվեց, թեեւ հիմնականում հենց իշխող համակարգի հետ տարաբնույթ գործակցությամբ: Այդ ընթացքում համակարգն էլ ռազմաֆեոդալական բիրտ բնույթից աստիճանական անցում էր կատարում քրեաօլիգարխիկ «կանոնիկության», որտեղ հարաբերությունները կառուցվում էին ոչ թե բիրտ ուժի, այլ շատ կոնկրետ կորպորատիվ շահի վրա, իսկ ուժն առավելապես ստանում էր պաշտպանական, ոչ թե հարձակողական նշանակություն: Այդ միջակայքում եղավ նաեւ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, որը նույնպես իր անխուսափելի հետքը թողեց ներհամակարգային տրանսֆորմացիայի վրա: Վազգեն Մանուկյանը գործնականում աշխույժ քաղաքականությունը թողեց 2008-ից հետո, դառնալով Հանրային խորհրդի նախագահ: Մինչ այդ՝ 2007-ի խորհրդարանի ընտրությունից առաջ նա հետաքրքիր բանավեճ ունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք միմյանց իդիոտ որակեցին, իհարկե ոչ ուղիղ, այլ ակնարկով, որը սակայն պարզ էր նույնիսկ «ոզնու» համար էլ: Բայց մեկ տարի անց, 2008-ից հետո, Վազգեն Մանուկյանին Սերժ Սարգսյանը նշանակեց իրեն կից Հանրային խորհրդի նախագահ: Վազգեն Մանուկյանը մինչեւ հիմա այդ խորհրդի նախագահ է, բայց պարզվում է նաեւ, որ մինչեւ հիմա գոյություն ունի ԱԺՄ-ն, որը կարող էր մասնակցել ընտրությանը, բայց չի մասնակցի: Ու չի մասնակցի ոչ թե համարձակ ու բաց հայտարարելով, որ իր մասնակցելու ժամանակը վաղուց անցել է, այլ որովհետեւ դեմ է ընտրության ժամկետին: Բայց, ԱԺՄ-ն նաեւ հայտարարում է, որ եկել է մեծ ու գաղափարական կուսակցությունների ժամանակը, եւ ԱԺՄ-ն կնախաձեռնի վերականգնում, հզորացում, նպատակ ունենալով պետության մեջ դարձյալ ստանձնել այն դերակատարումը, որ ունեցել է սկզբնական շրջանում: Անշուշտ, յուրաքանչյուր ուժ ունի վերածննդի քաղաքական իրավունք, բայց կա մեծ հավանականություն, որ եթե հանրության համար ներկայում ԱԺՄ անցյալից հետաքրքիր լինի ինչ որ դրվագ, ապա թերեւս 2007 թվականին  Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Մանուկյանի հեռակա բանավեճը:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am