Ալիևի «բերանը լեզու դնելու» պտուղները

Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալից հայտարարություններով է հանդես եկել: Նա ընդգծել է, թե ռազմական ներուժը հզորացնելու և ղարաբաղյան խնդիրը ցանկացած, այդ թվում՝ պատերազմով կարգավորելու պատրաստակամության մասին: «Մենք ոչ մի տարբերակ չենք բացառում», -Աղդամի շրջանում հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով. «Մենք այսուհետ ևս զարգացնելու ենք մեր ռազմական հնարավորությունները, և կարծում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից է, քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք կհասնենք մեր ցանկացած արդյունքին, մենք պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատագրվեն օկուպանտներից, և այդպես էլ կլինի»: Ի դեպ, նկատենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Դուշանբեում ունեցած կարճատև զրույցից հետո, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում և ուղիղ կապ հաստատել, Ադրբեջանի ղեկավարությունը խուսափում էր ռազմատենչ հայտարարություններից: Երեկ, սակայն, Իլհամ Ալիևը կրկին մտել է սպառնալիքների ռեժիմ, պնդելով, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի․ - «Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք ապագայում ևս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերից և, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»: Հայաստանի նոր ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորության մասին Ալիևը չի խոսել, բայց պնդել է, թե «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»: «Նրանք պետք է բանակցությունների միջոցով դուրս բերեն օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից և հնարավորություն տան Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ ու պատմական բնակավայրերը», - ասել է Ալիևը՝ հավելելով․ - «Որքան շուտ նրանք կհասկանան դա, այդքան լավ իրենց համար ու տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ»: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Ալիևը կրկին անդրադարձել է 2016թ ապրիլյան պատերազմին, դա ներկայացնելով Ադրբեջանի հաղթանակ, ապա հոխորտացել, թե այն ինչ տարիներ շարունակ նա ասում էր Հայաստանի իշխանությունների հասցեին, դա հիմա կրկնում է հայ ժողովուրդը: Ալիևն ամենակոպիտ խոսքերով է որակել Հայաստանի գեներալիտետին՝ «գող ու ավազակ» ներկայացնելով, ընդ որում՝ հղում անելով հայ ժողովրդին: Սա իրականում բավական խորքային խնդիր է: Իհարկե, Ադրբեջանն ու Ալիևյան կլանը ավտորիտար ռեժիմ է և երկիրը թալանել և շարունակում է թալանել ավելի մեծ մասշտաբներով: Բայց թեկուզ սեփական ժողովրդի քարոզչության համար նրանք «Հայաստանը թալանող» գեներալիտետին են մատնացույց անում: Ինչու՞... Որովհետև մենք ենք Ալիևի «բերանում լեզու» դնում: Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք գիտակցի, թե բանակի վարկաբեկումը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ պատերազմող երկրի համար: Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ ինքն այլևս ընդդիմադիր թերթի խմբագիր չէ, պետության ղեկավար է, պատերազմող երկրի ղեկավար է և ցանկացած բառ ու միտք արտահայտելուց առաջ պետք է կշռադատել, հասկանալ դրա հնարավոր հետևանքները: Ասել բաներ, որոնք հետո Ալիևը մատի փաթաթան է դարձնելու ու ասելու՝ «բա որ ասում էի...», կոտրելու է մեր երկրի ուժը: Օրինակ՝ Փաշինյանն ունի՞ այս հարցի պատասխանը: Մենք ունե՞նք գեներալ Մանվելին փոխարինողներ, որոնք ցանկացած պահի կարող են մի քանի հազար մարդու սահմաններ ուղարկել ու ահ ու սարսափ գցել ադրբեջանական կողմում: Մենք ունե՞նք ռեսուրս երկիրը ներսից «սև ու սպիտակ» տարանջատումով քայքայելով՝ դիմակայելու ցինիկ, խորամանկ, սանձարձակ հակառակորդին... Սրանք հարցեր են, որոնց ներկա իշխանությունը պետք է տա ու իր մեջ պատասխաններ գտնի: Բացի այդ, Հայաստանում, երբ վերջին օրերին իշխանություններից լսում էինք հավաստիացումներ, թե Դուշանբեի պայմանավորվածություններից հետո էականորեն նվազել է լարվածությունը, այսօր Ալիևը կրկին ցույց տվեց նոր «մոտեցում»: Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն, թե ում հետ գործ ունեն: Այլապես հայկական կողմից գոհունակ հայտարարություններն էլ ավելի կարող են լկտիացնել առանց այն էլ սանձարձակ Ալիևին: Ինչու՞ հիմա Ալիևը «ատամ» ցույց տվեց... Շատ պարզ է պատասխանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև «օպերատիվ կապի» հաստատման տեղեկություններից, հարաբերական անդորրի հաստատումից հետո Ալիևը հիշեցնում է, թե «ով ով է», որ Ադրբեջանից զիջումներ չեն լինելու, հայկական կողմը պետք է գնա զիջումների: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am