«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու»,- ասաց Աղազարյանը:
Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:
Հովիկ Աղազարյանն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին: Աղազարյանն ընդգծեց, որ նախընտրական ցուցակների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտել:
«Մենք երեկ երկար քննարկում ենք ունեցել, քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ լսել, որ նման բան կա: Երեկվա քննարկումներին ՀՀԿ-ական պատգամավորներից ոչ մեկի մասին խոսք չգնաց: Խոսք է գնացել ազգային փոքրամասնությունների մասին, ովքեր ներառված են լինելու մեր ցուցակում»,- ասաց նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը