Փաշինյանը, Դուշանբեն ու դեկտեմբերի 9-ը

ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին Հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը: Ի տարբերություն ռուսական կողմի՝ ամերիկյան կողմը հստակ նշում է երեք սկզբունքները, մինչդեռ Մոսկվան առավելապես կենտրոնացել է Դուշանբեի պայմանավորվածությունների վրա: Օրեր առաջ ղարաբաղյան թեմային է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել: «Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար», - ասել է Ս.Լավրովը: Ապա՝ Լավրովն անդրադարձել է հարցին, թե երբ Ստեփանակերտը կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ստեփանակերտի ներգրավման համար անհրաժեշտ է Երևանի ու Բաքվի համաձայնությունը, որը դեռևս չկա: Նրա խոսքով, ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: «Որքան մենք գիտենք, նման համաձայնություն չկա»: Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին մասնակցել են բանակցություններին: Այնուհետև նշել, որ հայկական ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ անմիջականորեն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին «քիչ թե շատ կայունացել է»: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ խոսելով Հայաստան, Ադրբեջան և Արցախ կատարած այցերի մասին: Նա շեշտել է, որ Դուշանբեում պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել և որոնք իրականացվում են այժմ: «Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք Երևանի և Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- ասել է Պոպովը լրագրողներին: Հիշեցնենք, որ ավել վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դուշանբեում պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «օպերատիվ կապ» ստեղծելու մասին: Բաքվում հավելել էին, որ Ալիևը և Փաշինյանը հավատարմություն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փաստացի ստացվում է, որ միջնորդները ղարաբաղյան բանակցությունների շարունակման երաշխիք են համարում Դուշանբեի պայմանավորվածությունները: Իսկ ի՞նչ է լինելու Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո՝ այդ պայմանավորվածությունները Ալիևը հարգելո՞ւ է, թե՞ նոր պահանջներ է ներկայացնելու Փաշինյանին: Թամար Բագրատունի

դիտվել է 140 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am