ՀՀԿ-ԲՀԿ «դաշինք»՝ ընդդեմ կառավարության

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որին կառավարությունը հոկտեմբերի կեսերին բացասական եզրակացություն էր տվել։ Նախագծով Հակոբյանը առաջարկվում է արգելել կրոնական կազմակերպությունների տարածքում հավաքների անցկացումը, սակայն պատգամավորը չթաքցրեց, որ խնդրո առարկան հայ առաքելական եկեղեցին է, որտեղ վերջին շրջանում որոշ խմբեր ներխուժում եւ բողոքի ակցիաներ են անցկացնում։ Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Հովհաննիսյանը ճշգրտեց, թե հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Հավաքների ազատության մասին» օրենքում և հավաքն արգելելու հիմք նախատեսել նաև կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով կրոնական անհանդուրժողականության վերացման եւ հասարակական կարգի պահպանության անհրաժեշտությամբ: Այդուհանդերձ փոխնախարարը հղում կատարեց ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին, ինչպես նաև հայտնեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղենիշներից հավաքների արգելումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել անօրինական գործողություններ ու կա նման գործողությունների հավանականություն: Փոխնախարարը կրկնեց բոլոր այն փաստարկները, որոնք հոկտեմբերի 25-ի կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր կառավարության բացասական եզրակացությունը հիմնավորել ․ «Ինչ վերաբերում է կրոնական անհանդուրժողականության վերացման նպատակով հավաքի անցկացման արգելքին, ապա «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով այն նախատեսված է որպես հավաքն արգելելու հիմք: Այսպես՝ հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը կրոնական ատելություն բորբոքելն է: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով»։ Ռուստամ Մախմուդյանը կոնկրետացրեց, որ պետք է միայն հայ առաքելական եկեղեցին դիտարկել, որի մասին ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի ներկայացրած նախագծում էլ է հիշատակվում, սական փոխնախարարը մնաց նույն կարծիքին՝ խնդիրը դիտարկելով ոչ թե լոկալ, այլ տարածական հարթության մեջ։ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վրդովվեց․«Մենք դեռ չենք տեսել որեւէ դեպք, երբ առաքելական եկեղեցու հետեւորդները մտել են այլ կրոնական կազմակերպությունների տարածք ու ինչ-որ հավաք արել, բայց հակառակը շատ ենք տեսել, դրա համար էլ խնդիր է դրված պաշտպանել հայ առաքելական եկեղեցին»։ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ եթե Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը ներկա լիներ քննարկմանը , կփաստեր, որ հավաքների ազատության մասին «հիմնավորում» ասելով նկատի է ունեցել միայն քաղաքական հավաքները․«Այսօր մեր հայ առաքելական եկեղեցու կշիռն ահավոր վտանգված է ու եկեք քաղաքական ակցիաների համար ստեղծված նորմերը չտարածենք »։ Միհրան Հակոբյանն էլ փոխնախարարին հակադարձեց, թե խնդիրը հավաքների իրավունքը խախտելը չէ, այլ առաքելական եկեղեցուն որպես ազգային ինքնության պահպանման կոթող , օրենքով պաշտպանել․«Եթե բանկում իրականացվող հավաքը կարելի է կարգավորել, ապա եկեղեցու դեպքում ոստիկանը պետք է գա, տեղում գնահատական տա հավաքին,եւ հավաքի շարունակությունը պետք է բխի ոստիկանական գործողություններից» Ի վերջո, հանձնաժողովի ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին: Անի Սահակյան

դիտվել է 142 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am