Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարբեր աշխարհներում են ապրում: Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին», ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ: Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպավելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է: Ալիևն ու ադրբեջանական մամուլը խոսում են բացառապես այն մասին, որ հայերը պետք է հանձնեն տարածքները: Այդ քարոզչությունը ուժգնացավ 2011-ից՝ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած Կազանյան բանակցային գործընթացից հետո և հատկապես այն պահից, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում խախտվեց ռազմաքաղաքական բալանսը: Իշխանափոխությունը և Ղարաբաղի հարցը Հիմա Ալիևը նույն ոճով շարունակում է ագրեսիվ պահվածքը և վստահություն հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջումներ կանի տարածքների հարցում: Պաշտոնական Երևանի կողմից թեև այս ամենը հերքվում է, սակայն արձագանքը համարժեք չէ: Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցը թաքուն չի որոշվելու և ժողովուրդը հրապարակում կորոշի, թե ինչպես վարվել: Նման միտք նա, մասնավորապես, հայտնել է իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքում: Ուշագրավն այն է, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ծայրահեղ ռազմատենչ): Մասնավորապես, Փաշինյանի շրջապատի հետ ասոցացվող մարդիկ այսպես կոչված խաղաղասիրության քարոզ են տանում: Տեղի են ունենում խորհրդանշական ակցիաներ կամ էպատաժային հայտարարություններ: Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող Լևոն Բարսեղյանի որդին հանդես եկավ ի պաշտպանություն ադրբեջանցու սիրահարված հայտնի կապույտ մազերով Ասիայի ու հայտարարեց, որ կուզենար գնալ Ադրբեջան և ընդուներ իր տանը ադրբեջանցի ընկերների: Նույն կոդի մեջ խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Լարա Ահարոնյանը, ով կապույտ մազերով աղջկա թեման զարգացրել էր և խոսել այն մասին, որ ինքը շատ լավ ադրբեջանցի ընկերներ ունի ու շատ սիրում է նրանց (Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը կից տեղադրված էին հայկական ու ադրբեջանական անձնագրերը): «Խաղաղասերները» մի դեմագոգիկ հարցադրում ունեն՝ «Ի՞նչ է, դուք ուզում եք պատերա՞զմ լինի»: Հասկանալի է, որ ոչ մեկ պատերազմ չի ուզում, բայց խաղաղության հասնելու ճանապարհը ինքնամոռաց ու չհիմնավորված պացիֆիզմը չէ, այն էլ՝ հակառակորդի ագրեսիվ տրամադրությունների և պահվածքի ֆոնին: Քարոզչական ասիմետրիա. պատմությունը կրկվու՞մ է Քարոզչական այս ասիմետրիան, որ նկատվում է Ադրբեջանում ու Հայաստանում, մտահոգիչ է: Խաղաղություն, բնականաբար, ուզում ենք բոլորս: Բայց խաղաղության հասնում են ոչ թե քարոզով, բարի ցանկություններով ու դրսի ուժերի վրա հույս դնելով, այլ ուժերի բալանսով: Աշխարհի ոչ մի երկրում, այսպես կոչված, խաղաղության կուսակցությունը խաղաղության չի հասել: Եթե հասելել է, ապա կարճաժամկետում ու շատ ծանր գնով, ինչը հետագա պատերազմի ու ավերածությունների պատճառ է դարձել: Օրինակ՝ 1938թ. Մյունհենյան դավադրության արդյունքում Հիտլերին զիջումներ արվեցին, ինչը սակայն բերեց ոչ թե խաղաղության, այլ համաշխարհային 2-րդ պատերազմի: Քաղաքական գործիչները սխալվեցին, քանզի չէին սերտել ռազմագիտության ու քաղաքագիտության գլխավոր կանոններից մեկը՝ «Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»: Տեղին է հիշելը Չերչիլի ասածները այն մասին, որ իրենք Մյունհենում ուզում էին ստանալ խաղաղություն նվաստացման գնով, բայց ստացան և՛ նվաստացում, և՛ պատերազմ: Վերհիշելով մեկ դար առաջ մեզ հետ տեղի ունեցածը՝ ասենք, որ Կարսում էլ բոլշևիկները քարոզում էին, թե պետք չի կռվել թուրքերի դեմ, քանզի բոլորս շուտով «կարմրելու» ենք, եղբայրներ դառնանք և խաղաղ ապրենք: Արդյունքում՝ Կարսը հանձնվեց այն դեպքում, երբ մեր բանակը շատ ավելի լավ էր զինված, քան թուրքական բանակը և շատ ավելի լավ ռազմական դիրքեր ուներ, քան թուրքականը: Կարսն ընկավ ոչ թե զենքից, այլ խոսքից: Ներսից ցեցի պես քաղաքը քայքայող խոսքից: Հնարավո՞ր է արդյոք խաղաղության հասնել խաղաղության քարոզով Խաղաղասիրության քարոզը վատ բան չէ, եթե կա սիմետրիկ գործընթաց Ադրբեջանում: Հակառակ դեպքում կարող են կասկածներ առաջանալ, որ միակողմանի զիջումների գնալու մթնոլորտ է ձևավորվում, որպեսզի հետագայում տեղի ունենա բուն զիջման գործընթացը: Ղարաբաղի հարցի լուծման 2 տարբերակ կա՝ պատերազմական ու փոխզիջումային (միջանկյալ լուծումը՝ ստատուս քվոյի պահպանումն է): Երկուսի դեպքում էլ պետք է պատրաստ լինել պատերազմին: Ընդ որում՝ որքան լավ պատրաստվենք պատերազմին, այնքան դրա սկսվելու հավանականությունը կքչանա: Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա հակառակ կողմից դեռ որևէ բառ չի հնչել այդ մասին: Ու եթե Ալիևի ագրեսիվ պահվածքի ֆոնին մեզ մոտ «ադրբեջանիցները մեր եղբայրներն են» և «եկեք խաղաղ ապրենք» առաջին հայացքից անմեղ ու քաղաքակիրթ քարոզ է գնում, ապա Ղարաբաղին (ու ոչ միայն) կարող է սպառնալ Կարսի ճակատագիրը: Փաշինյանից պահանջվում է Ղարաբաղի հարցում հստակ տեսակետի արտահայտում ու բանակցային գործընթացում արձագանքողից թելադրողի կարգավիճակի ձեռքբերում: Եթե դու թելադրողի ֆունկցիան չես կատարում, ապա այն կատարում է հակառակ կողմը: Կկարողանա՞ դա անել Փաշինյանը, շատ լավ: Չի՞ կարողանա, լրջագույն խնդիրներ կունենա: Ի վերջո, չմոռանանք, որ մեր պետության համար կարևորագույն հարցը անվտանգության ապահովումն է: Եթե երկրի ղեկավարն այդ հարցում կաղում է, ապա դա շատ արագ քաղաքական հետևանքներ է ունենում: Այնպես որ Ղարաբաղն այն հարցն է, որի վրա ոտք կկոտրի այն գործիչը, ով չի ունենա հավասարակշռված ու ընդունելի քաղաքականություն: Անդրանիկ Թևանյան «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն 7or.am

դիտվել է 148 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am