Խաչատուրովի «ժառանգորդի» թնջուկն ու ԱԳՆ-ի սարսափը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցի շուրջ թնջուկը խճճվում է։ Նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել էր Հայաստանի կողմից, ազատվեց այդ պաշտոնից, հայկական կողմը կազմակերպեց նրա հետկանչը, քանի որ այս տարի հուլիսին Խաչատուրովի դեմ մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Մի քանի օր է ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀԱՊԿ անդամ այլ երկրների ԶԼՄ-ներում քննարկում է այն հարցը, թե ո՞վ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման քննարկվելու է Ղազախստանի մայրաքաղաքում։ Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Մեկ օր անց հայաստանյան իշխանությունները շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ,Հարությունյանը ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ Մամուլը, հղում անելով իր աղբյուրներին գրեց, որ Զասի թեկնածությունը ընդունելի չէ ռուսական կողմի համար։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարում եր մեկուկես տարի, իսկ Հայաստանի նախագահության ժամկետը երեք տարի էր, այսինքն դեռ նույնքան ժամանակ էլ կառույցի ղեկավարումը ըստ կանոնադրության պետք է իրականացնի Հայաստանը։ Սակայն արիուտես, որ հայաստանյան բարձրաստիճան դիվանագետները ինչպես նախկինում, նոր Հայաստանում էլ վախենում են խոսել անկհայտ բաների մասին։ «Արդյո՞ք նոյեմբերի 8-ին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կամ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կամ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը : ԱԳ փոխնախարարն ասաց, թե ՀԱՊԿ քարտուղարությունը տարածել է հայտարարություն Յուրի Խաչատուրովի ժամանակավոր փոխարինման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է քաղաքական անվտանգության խորհրդի կողմից, արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջարկությամբ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ. հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Դեռ այսքանը: Ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի որոշումը, նիստը փակ է, սպասենք, տեսնենք՝ ինչ կորոշվի»,- ասաց Կարեն Նազարյանը: Մյուս կողմից՝ կա հայաստանյան իշխանությունների նկատմամբ խորը անվստահություն, ըստ լուրերի՝ Ռուսաստանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ առանց հետկանչի նա վարկաբեկեց կառույցը եւ գործ հարուցեց ՀԱՊԿ ղեկավարի դեմ։ Ինչպես երեւում է ՝հայաստանյան իշխանությունները իսկապես ազդվել են ռուսաստանի «ապտակից» ու չեն պատրաստվում պնդել, որ Հայաստանը պետք է շարունակի կառույցի ղեկավարման պրոցեսը, քանի դեռ չի լրացել ժամանակը։ Փոխարենը փոխնախարարի մակարդակով հայտարարում են, թե չեն կարող կանխագուշակել՝ ինչ կլինի փակ նիստում։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am