Ինչ կարմիր գիծ են քաշել, որը չպետք է հատենք

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Ինչպես ողջ աշխարհում, պաշտոնական Երևանը ուշադրությամբ հետևում է Իրանի շուրջ զարգացումներին: Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ՝ հայտարարելով․ - «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»: «Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն», - ասված է հայտարարությունում, որ հրապարակել է արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Նաղդալյանը նաև փոխանցում է, որ «այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»: Ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց՝ Իրանի հետ սահմանը աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված կարող է փակվել, հայտարարությունից հետո պաշտոնական Երևանի կողմից հստակ գնահատական է: Թերևս, պաշտոնական Թեհրանին այնքան էլ դուրեկան չէր լինի Փաշինյանի նշյալ հայտարարությունը, և Երևանը հարկ է համարել լրացուցիչ պարզաբանել, թե որքան կարևոր է Հայաստանի համար Իրանի հետ սահմանը: Հավելենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը ամերիկյան Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկուշաբթի երեկոյան բացահայտել է այն ութ պետությունների ցանկը, որոնց պաշտոնական Վաշինգտոնը ժամանակավորապես հնարավորություն է տվել իրանական նավթ գնել: Բոլթոնի խոսքով՝ այդ պետություններն են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Հունաստանը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն չճանաչված Թայվանը: «Մենք շարունակաբար ասել ենք, որ իրանական նավթի գնումները զրոյին հասցնելը հենց դա է նշանակում` ամբողջությամբ հրաժարվել Իրանում արդյունահանված նավթից: Դրա հետ մեկտեղ, որոշ երկրների, որոնք վերջին երեք-չորս տարիներին իրանական նավթ էին ձեռք բերում, ժամանակ է հարկավոր դրանից ամբողջությամբ հրաժարվելու համար: Բայց այդ պետությունների համար մշտական բնույթի բացառություններ չեն արվելու` դա բացառվում է: Կամ թեհրանցի մոլլաները արմատապես կփոխեն իրենց գործելաոճը, կամ էլ կբախվեն տնտեսական աղետի», ասել է Բոլթոնը: Ամերիկյան պատժամիջոցներն ավելի ու ավելի ծանր են դառնում Իրանի մեկուսացման տեսանկյունից: Մեծ է վտանգը այդ պատժամիջոցներով ուղղակի Իրանին ծնկի բերելու հավանականությունը: Ակնհայտորեն, Վաշինգտոնի նպատակը հենց դա է: Այս համատեքստում Հայաստանն, իհարկե, կշարունակի Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, բայց հարցն այն է, թե Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններում Հայաստանի պաշտոնատարների առջև ինչ «սահմաններ» են գծել, որոնք Հայաստանի իշխանությունները չպետք է հատեն ու անցնեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am