Օսիպյանը «դաշնակ» է դառնում

Ինչպես հայտնի է Համաներման մասին օրինագծով նախատեսվում է պատժից ազատել նաեւ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները: Սակայն արդեն մի քանի օր է Ծռերի գործողություններին զոհ դարձած ոստիկանների հարազատներն ու ծնողները բողոքում են, որ իրենք բողոք ունեն , որը հաշվի չի առնվել։
Պարզվում է՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով այդ օրերի պատանդներից մեկն էր, նույնպես կիսում է հարազատների դժգոհությունը, սակայն չգիտես ինչու լռել է այդ մասին եւ թեթեւ ակնարկեց այսօր, երբ լրագրողները այդ մասին հարց ուղղեցին նրան։ Օսիպյանը որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ կարծում է, որ հանցանք գործած յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա իր արարքի համար, հարցին՝ դե՞մ է համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները, ոստիկանապետը պատասխանեց.«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստվում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների պետք է հաշվի առնել», - ասաց Վալերի Օսիպյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, պարզապես մնացել է ներսում իրենց հետ, ոստիկանապետն արձագանքեց.«Էլ բան ու գործ չունե՞ի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։
Նա նշեց, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է Կառավարության դռնփակ նիստի ժամանակ։ «Ես բավարարված եմ համաներման տեքստով», - ասաց Վալերի Օսիպյանը՝ բացառելով, որ, այնուամենայնիվ, համաներումից հետո կրկնահանցագործությունների ռիսկեր կարող են լինել: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ ոստիկանության պետը ըստ էության դեմ է, որ համեներում տարածվի նշված խմբի հետ, սակայն նա չի կարողացել իր կարծիը առաջ մղել վարչապետի մոտ, կամ էլ իր կարծիքը որեւէ մեկին չի հետաքրքրում եւ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի ինքնասիրության գնով է իր քաղաքական ծրագրերն իրականացնում։ Այս իրավիճակում ոչ պակաս ուշագրավ է ոստիկանապետի պահվածքը։ Նա կարծես կարկառուն դաշնակ լինի, դեմ ըլլալով կողմ է ամեն բանի։
Ի վերջո, ինքն էլ օրեր արունակ Ծռերի գործողությունների «զոհն» է դարձել ու գոնե այս հարցում նա կարող էր սկզբունքայնություն ցուցաբերել։ Այլապես տպավորություն է, որ հիմա էլ Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի կողմից է պատանդառված ու ստիպված է կատարել նրա ցանկացած հրահանգը, եթե դա նույնիսկ վեր է օրենքից։ Բոլորովին վերջերս նա օրինակ անցավ գործի, երբ Նիկոլ Փաշինյանը հարթակից հրահանգեց «օլիգարխներին և թիկնապահներին ասֆալտին փռելու» գործընթաց սկսել։ Օսիպյանը չառարկեց, որ օպերատիվ որեւէ տեղեկություն չունենք այդ մասին ու չենք կարող հարթակային հրահանգներ կատարել։
Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am