Նառան սուս չի մնա

Նոր խորհրդարանին պատրաստվող ԲՀԿ-ի ներսում տիրող իրադարձությունները վերջին շաբաթներին գրավել են հանրային լայն շրջանակների ուշադրությունը: Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ ընտրությունների ցուցակը կազմում է անձամբ, այն լինելու է նոր ցուցակ, հին դեմքերը տեղ չեն գտնի այնտեղ: Զուգահեռ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ծառուկյանը մեկուսացել է պատգամավորական ֆրակցայից, նույնիսկ ամենավստահելիների հետ չի խորհրդակցում ցուցակի հարցերը, մինչեւ անգամ նույն տեղեկություններով մտադիր է հավատավոր զինվորներին դուրս թողնել քաղաքական գործընթացներից, ի մասնավորի Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին եւ կուսակցության այլ տիտանների չընդգրկել ընտրացուցակ: Քանի որ Ծառուկյանը խնդիր ունի քայլել նոր մարտահրավերներին համընթաց, այն է՝ խորհրդարան տանել Նիկոլ Փաշինյանի ճաշակին հարիր մարդկանց: Սակայն այսօր ԲՀԿ ղեկավարը հերքել է կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ տեղեկությունը՝ ասելով, որ նա կլինի ցուցակում: «Առանց Նաիրա Զոհրաբյանի «Բարգավաճը» ո՞նց կարող ա լինել, ո՞վ ա ասել, որ Նաիրա Զոհրաբյանը ցուցակում չի լինելու, նա լինելու ա իրա տեղում, նա կուսակցության հիմնադիրներից ա, նա, որտեղ որ պետք ա, պատրաստ ա իր ծառայությունը կատարի»,- ասել է Ծառուկյանը: ԲՀԿ-ի անգերազանցելի ռմբարկուի՝ Զոհրաբյանի լուսանցքում հայտնվելու տեղեկությունները հրապարակ նետվեցին Երեւանի ավագանու ընտրություններին վերջինիս դրսեւորած վարքի հիմնավորմամբ: Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավի վերջին ակորդին երկու անգամ շեշտակի հարվածի տակ վերցրեց ոչ միայն քաղաքապետի իշխանության թեկնածու Հայկ Մարությանին ու Փաշինյանի թիմին, այլ անձամբ Փաշինյանին՝ նրան մեղադրելով ներկա իրողությունների եւ իր դեմ ֆեյքային հարձակման համար: Բայց վերջին շրջանում քաղաքական նյարդային գործընթացները, երբ մնացին անցյալում եւ ԲՀԿ ղեկավարը հայտնի հուշագրի ստորագրմամբ իր հավատարմությունը հայտնեց Փաշինյանին, թվում էր, թե նա էլ չի գնա Փաշինյանի հետ առճակատման եւ իր բոլոր քայլերը նա կպլանավորի վերջինիս համաձայնությամբ:Թերեւս այս պատճառով էր, որ անհավանական չէին թվում Նաիրա Զոհրաբյանին խաղից դուրս թողնելու մտադրությունները: Սակայն այսօրվա հայտարարությունը Զոհրաբյանի ցուցակում մնալու վերաբերյալ ըստ էության քաղաքական խելամիտ որոշում է: Ի վերջո, Ծառուկյանի թիմում կարողացել են թացը չորից զատել ու հասկանալ, որ առաջիկա ընտրապայքարն ընթանալու է հստակ դիրքորոշումների, բեւեռների միջեւ: Հանրությանը պետք է հստակ ասել, թե ում եւ ինչի համար ինքը պետք է քվեարկի: Որ չի կարելի կրկնել Երեւանի ավագանու ընտրությունները ու Նիկոլից ավելի Նիկոլ երեւալ: Հետհեղափոխական էյֆորիայի ժամանակներում Նիկոլից ավելի միայն <<Աստված>> պետք է լինել:Այս իրողություն պետք է հստակ թիրախավորել գործող իշխանությանը, հատկապես, որ անցած մի քանի ամիսներին նրանք հասցրել են բոլոր բնագավառներում խոցելի դառնալ: Սկսած արտաքին քաղաքականության քաղաքականությունից, երբ արդեն Ալիեւն անձամբ է իր ասելիքը հնչեցնում, Բոլթոնի այցից ու այդ այցով ռազմավարական գործընկերների մոտ անհաղթահարելի խնդիրներ ստեղծելուց, Իրանի հետ անհեռանկար ու վտանգավոր հարաբերություններից, վերջացրած ներքին խնդիրներ՝ տնտեսական քաղաքականության բացակայություն, առողջապահական ոլորտի պայթունավտանգ վիճակ, մի խոսքով՝ ցանկը կարելի է երկարացնել… Իհարկե, ժամանակը լինելու է այս իրավիճակի դատավորը, բայց ընտրությունները պատեհ պահ են ստեղծում առնվազն մատնացույց անելու խնդիրների տեղը: Իսկ ով, եթե ոչ Նաիրա Զոհրաբյանը, որը Ծառուկյանի թիմում ամենաքաղաքական, ամենավճռական  գործիչներից մեկն է: Բացի դա նա ունի անգերազանցելի հատկանիշներ, Նիկոլի շկոլան անցած նախկին լրագրողը մինչ այս պահը միակն է, ով կարողանում է Նիկոլի հետ իր լեզվով խոսել, կռվի դուրս գալ գոնե նույն զենքով, թեպետ քիչ չեն դեպքերը, երբ նա իր ինտելեկտով եւ գերազանցել է ուսուցչին ու համարժեք հակազդելու փոխարեն նրան փաստի առաջ կանգնեցրել:Նույնիսկ ՀՀԿ-ից մինչ այս պահը չի գտնվել որեւէ մեկը, որը կարող էր այդպիսի հեռահար պատերազմի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե կա նման պոտենցիալ, ուրեմն տվյալ սուբյեկտն այնքան խոցելի է, որ իրեն չի կարող թույլ տալ նման առճակատման:Ասել է թե՝ եկել է ժամանակը, որպեսզի Ծառուկյանը ոչ թե սաստի Նաիրա Զոհրաբյանին՝Նառա , դու սուս, այլ ճիշտ հակառակը, զորքը հանձնի նրա հրամանատարությանը: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am