նոյեմբերի 7-ին Որոտան–Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված 20–ամյա զինծառայող Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր։ «Ողբերգություն է ու շատ ծանր կորուստ։ Երեք եղբայրներ են,որոնցից մեկը նոր է եկել բանակից։ Դավիթն ու մյուս եղբայրը ծառայում էին»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը։ «Հայրը հիմնականում Ռուսաստան է գնում՝ աշխատելու։ Դավիթը Գորիսում էր ծառայում, իսկ մյուս ռղբայրը՝ Մատաղիսում։ Խելոք տղաներ են եղել, հարգված։ դավիթը դպրոցն ավարտեց ու զորակոչվեց։ Հունվարին պետք է զորացրվեր։ Ամբողջ գյուղը ցավ է ապրում»,–նշեց գյուղապետը։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ): Վթարի պահին բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը