Անճար ՀԱՊԿ-ն ու անդամները

Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երեկ ուշագրավ հայտարարություն արել կապված Ուզբեկստանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: «Մենք պարտավոր ենք զգուշացնել ՀԱՊԿ-ին, որ մեր սահմանին ոչ բարեկամական իրավիճակ է ստեղծվել»,- նշել է նա և հավելել՝ Ղըրղզստանում քաղաքական որոշ գործիչներ հայտարարում են, որ պետք է ՀԱՊԿ-ին միջամտելու կոչ անել, սակայն, ՀԱՊԿ-ը միջամտելու իրավունք ունի միայն ռազմական ներխուժման դեպքում: ՀԱՊԿ-ի մակարդակով առայժմ միայն խորհրդակցություններ են ընթանում, ասել է Ատամբաևեը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ղըրղզական և ուզբեկական ծառայությունների, նա ասել է նաև, թե սահմանային հարցերի պատճառով Ղըրղզստանը չի պատրաստվում «կռվել որևէ մեկի դեմ», բայց «պատրաստ է պատասխան հարվածի»: Ըստ նույն հաղորդումների, Ատամբաևն ընդգծել է, որ բացի Չալա-Սարտ կոչվող վայրից, որտեղ էլ արձանագրվել է վերջին լարվածությունը, Ուզբեկստանի հետ չհամաձայնեցված այլ սահմանային հատվածներ էլ կան, որոնց հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Ղըրղզստանի և Ուզբեկստանի սահմանին վերջին լարված իրավիճակն առաջացել է մարտի 18-ին: Չալա-Սարտում ուզբեկական կողմը երկու զրահամեքենա և 40 զինծառայողներ է տեղակայել վիճելի հատվածում: Ի պատասխան, ղըրղզական կողմը ևս նույն վայրում երկու զրահամեքենա և հատուկ ջոկատայիններ է տեղակայել: Երկու կողմերն էլ փակել կամ սահմանափակել են երթևեկությունը սահմանային անցակետերում: Ղըրղզստանը և Ուզբեկստանը նաև դիվանագիտական նոտաներ են փոխանակել: Ղըրղզստանի ԱԳՆ-ն մարտի 18-ին հղած բողոքի նոտայում ուզբեկական կողմից պահանջել է վիճելի տարածքից դուրս բերել զրահամեքենաներն ու զինվորներին: Պաշտոնական Տաշքենդն էլ պատասխան նոտայում նշել է, որ անվտանգությանն ուղղված քայլեր են կատարվել՝ Նովրուզի տոնակատարությունների հետ կապված: Կիրակի օրը կողմերը որոշեցին կրճատել սահմանի վիճելի հատվածում տեղակայված զինծառայողների թիվը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով ութ զինվորի: Ղըրղզստանի և Ուզբեկստանի սահմանին առաջացած իրավիճակի հարցով Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ: Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Բրյուս Պաներան «Ազատություն» ռադիոկայանի ղըրղզական ծառայությանն ասել է՝ դժվար թե ՀԱՊԿ-ը կարողանա կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուզբեկստանի դեմ: Ըստ նրա, Բիշքեկի դիմումը ՀԱՊԿ-ին նպատակ ունի ցույց տալու, որ Ղըրղզստանը ազդեցիկ դաշնակիցներ ունի և որ իր դեմ ինչ-ինչ գործողությունները հետևանքներ կունենան ու պատասխան արձագանք կստանան ՀԱՊԿ-ի կողմից: Փորձագետը նաև նշել է, որ Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում ամենաուժեղ բանակն ունի և հարևաններին ցույց է տալիս իր ուժը: Իսկ Ղըրղզստանի նախկին ԱԳ նախարար Ալիկբեկ Ջեկշենկուլովը համարում է, որ Բիշքեկը նախ պետք է բանակցություններ վարեր Տաշքենդի հետ և դրանից հետո միայն դիմեր ՀԱՊԿ-ին. «Կազմակերպության խորհուրդը կարող է միայն ինչ-որ հայտարարություն ընդունել, խաղաղության կոչ անել, հորդորել՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Այլ գործողություններ պետք չէ ակնկալել: Ուրիշ բան, եթե մեր սահմանների վրա հարձակում իրականացվի ու մարտեր ընթանան»: Երկու երկրների սահմանային մի շարք շրջաններում, որոնցում խառը բնակչություն կա, նախկինում միջէթնիկական խոշոր բախումներ և անկարգություններ են տեղի ունեցել: 2010թ. Ղըրղզստանի հարավում գտնվող Օշի և Ջալալաբադի շրջաններից տասնյակ հազարավոր ուզբեկներ փախան Ուզբեկստան: Պաշտոնական տվյալներով, այդ ժամանակ բախումների հետևանքով 400-ից ավելի մարդ զոհվեց: ԽՍՀՄ փլուզման նախաշեմին՝ 1990 թվականին, Օշում և հարակից շրջաններում միջէթնիկական ավելի ուժգին բախումներ եղան՝ հանգեցնելով շուրջ 1200 զոհերի: Ուզբեկստանը ՀԱՊԿ-ին չի անդամակցում, ՀԱՊԿ-ի անդամ են Ղըրղզստանը, Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Տաջիկստանը: Այսօր փորձագետները բացառում են, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի Բիշքեկ-Տաշքենդ հակամարտությանը: Ստացվում է այնպես, որ ՀԱՊԿ-ի` անդամներին «պաշտպանելու» գործառույթը ընդամենը թղթին հանձնված մի դրույթ է, որը չի կիրառվում: Ադրբեջանն էլ ՀԱՊԿ-ին չի անդամակցում, բայց Հայաստանը չի ստանում ՀԱՊԿ-ի անվերապահ աջակցությունը, երբ Հայաստանի սահմանները գնդակոծվում են Ադրբեջանի կողմից: Ընդ որում, աջակցություն ասելով, Հայաստանում ամենևին էլ չեն ակնկալում, որ Ռուսաստանը զինված աջակցություն ցուցաբերի հայ-ադրբեջանական սահմանին, այլ ընդամենը մեկ` Ալիևին դատապարտող համատեղ հայտարարության ընդունում է մեր ուզածը: Բայց դա չանելու համար Ռուսաստանը պատրաստ է հազար ու մի պատճառաբանություն բերել... Մետաքսյա Շալունց

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am