Թուրքիայի արտահանձնած, Բելգիայի չբացահայտած ահաբեկիչները

Բելգիական ոստիկանությունը Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներից մեկ օր անց հրապարակեց երկրի պատմության մեջ իրականացված խոշորագույն ահաբեկչության հեղինակների անունները: Ինքնասպան ահաբեկիչների ինքնությունը հնարավոր է եղել պարզել նրանց մատնահետքերի շնորհիվ: Բրյուսելում իրականացված հարձակումների հեղինակները հարազատ եղբայրներ էին: Օդանավակայանում իրականացված պայթյունի հեղինակը Բելգիայի քաղաքացի, 1986թ. հոկտեմբերի 9-ին ծնված Իբրահիմ Ալ Բաքրաուին էր: Rue Max Roos փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվել է նրա համակարգիչը, որում, ի դեպ, հատուկ այս առթիվ ձայնագրված ուղերձ է եղել: Նրա  եղբայրը` Բելգիայի քաղաքացի, 1989թ. հունվարի 12-ին ծնված Խալիդ Ալ Բաքրաուին «Մաալբեկ» կայարանից ոչ հեռու պայթեցրել է Բրյուսելի մետրոյի գնացքներից մեկը: Երկուսն էլ իրավախախտումների բավական մեծ ցանկ են ունեցել ոստիկանությունում գրանցված, սակայն այդ զանցանքներից և ոչ մեկը չի առնչվել ահաբեկչությանը: Այժմ ամենահետաքրքրականը. երեկ Թուրքիայի նախագահը սենսացիոն հայտարարություն է արել, նշելով, թե Բրյուսելում ահաբեկչություն գործած ահաբեկիչներից մեկը Թուրքիայի իշխանությունների կողմից ձերբակալվել է Գազիանթեփ գավառում` Սիրիայի հետ սահմանին 2015-ի հունիսին և Բելգիա արտաքսվել: «Ահաբեկիչներից մեկը, ով ահաբեկչություն է իրականացրել Բրյուսելում, մենք Գազիանթեփում ձերբակալել ենք անցյալ տարվա հունիսին և Բելգիա արտաքսել, ինչի մասին 2015-ի հուլիսի 14-ին նոտա ենք փոխանցել Բելգիայի դեսպանատուն: Բելգիացիները նրան բաց են թողել: Չնայած մեր նախազգուշացումներին այն մասին, որ այդ մարդը կապեր ունի օտարերկրյա ահաբեկիչների հետ` Բելգիան չկարողացավ նման կապ գտնել»,- ասել է Էրդողանը: Պարզվում է սակայն, որ Թուրքիայի իշխանությունները բրյուսելյան օդանավակայանում իրեն պայթեցրած Իբրահիմ էլ Բաքրաուիին արտահանձնել են ոչ թե Բելգիա, այլ Նիդերլանդներ՝ հայտարարել է Բելգիայի արդարադատության նախարար Կուն Գենսը։ Նա նաև նշել է, որ Բելգիայի իշխանությունները տվյալներ չեն ունեցել ահաբեկիչների հետ Բաքրաուիի կապերի մասին։ Բելգիայի դատախազությունը հերքեց Էրդողանի խոսքերը ահաբեկիչներից մեկի արտաքսման մասին։ Գենսը նշել է, որ այդ պահին Բաքրաուին հայտնի չի եղել իրենց որպես ահաբեկչության մեջ կասկածվող։ Էրդողանի խոսքով՝ նրան ձերբակալել էին Գազիանտեպում և 2015-ի հուլիսի 14-ին սկսել արտաքսման ընթացակարգը։ Նա նշել է, որ ձերբակալվածի ցանկությամբ իրեն արտաքսել են Հոլանդիա։ Բաքրաուին Բելգիայում եղել է պայմանական ազատ արձակված, որտեղ 2010թ. դատապարտվել էր զինված բանդիտիզմի և ձերբակալությանը դիմադրություն ցույց տալու համար։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա ոստիկաններին կրակել էր Կալաշնիկով ինքնաձիգից, ինչի համար 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Սակայն դա նրան չէր խանգարել 2014թ. օրինակելի վարքի համար վաղաժամ ազատ արձակվել, որից հետո ուղևորվել էր Սիրիա։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենը Թուրքիա այցի ընթացքում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի համագործակցությունը: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բլինքենին: Նրանք քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը, այդ թվում` Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում, ահաբեկչությունները Թուրքիայում և Բելգիայում: Կողմերը փոխանակվել են կարծիքներով ԵՄ-ի և Թուրքիայի միգրացիոն համաձայնագրի շուրջ, ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության կարևորությունը և քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև բարձր մակարդակով այցերը»,- ասվում է հաղորդագրությունում: Իսկ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել ավելի շատ ջանքեր ձեռնարկել՝ Սիրիայի հետ սահմանը փակելու համար։ «ՆԱՏՕ-ում մեր դաշնակից Թուրքիային դեռ շատ աշխատանք է պետք անել սահմանը վերահսկելու համար, որով օտարերկրացի գրոհայինների մեծ մասն անցում են կատարում Սիրիա»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Ստենֆորդի համալսարանում։ Քլինթոնը դրանով իսկ կրկնել է Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ Թուրքիային «քիչ բան չի մնում անելու»՝ կանխելու համար գրոհայինների անցումը թուրք-սիրիական սահմանով դեպի Սիրիա և հակառակը։ Փարիզում 2015-ի նոյեմբերին և օրերս Բրյուսլեում իրականացված հարձակումները նորից առիթ են դարձել, որպեսզի եվրոպացիները շարունակաբար հայտարարեն, թե ընդունում են մարտահրավերը, որը նետել են ահաբեկիչները: Այժմ ուժեղացվում է հսկողությունը եվրոպական երկրներում, սահմանների երկայնքով և տրանսպորտում, փողոցներում, ամենուր: Սակայն մնում է անպատասխան մեկ հարց` մինչև ե՞րբ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am