2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարցրեց՝ նախատեսվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում՝ 2018-ի 178 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 240 հազար դրամ, բուժքույրերի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմի համար 80 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ: Այս գումարն ավելացվում է ձեր խնայողությունների շնորհի՞վ, թե՞ ինչի հաշվին:
Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց կողմից այդ ոլորտին 5,4 մլրդ ավելացված գումարի հաշվին. «Իրականում ավելի բարձր են ստանալու, կլինեն բժիշկներ, որոնք հավելյալ գումար էլ կստանան։ Դրանք դրույքաչափերն են, որ տրվելու են բյուջեից: Խոսքը առողջության առաջնային պահպանման բուժանձնակազմի աշխատավարձին է վերաբերում, որի բյուջեն մենք ավելացնում ենք: Մենք այս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք: Իրականում դա դրույքաչափերն են, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են լինել բժիշկներ, որ դրանից ավելի կստանան, կարող են լինել բժիշկներ, որ պակաս կստանան»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը