Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Լևոն Հայրապետյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները հիմա հետազոտման փուլ են անցնում:
«Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-նշեց նա:
Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:
«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը