ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը վստահ է, որ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններում միանշանակ ճիշտ քայլ է: Նա ողջունում է ՀՀԿ քաղաքական ֆիգուրների՝ Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի և մյուսների հաստատակամությունը և գտնում է, որ ներկուսակցական պայքարում (մասնակցել ընտրություններին, թե ոչ) պետք է հաղթի մասնակցությունը: Ըստ Շուշան Պետրոսյանի՝ ՀՀԿ-ի մասնակցությանն այսօր դեմ են նրանք, ովքեր ժամանակին խաղացել են կուսակցության վարկանիշի հետ, և նրանց այսօր չի հետաքրքրում այդ կուսակցությունը: Գրում է galatv.am-ը:
«Սխալների մասին ես ընդհանրապես սիրում եմ խոսել իմ ընտանիքում, բայց այո, կարծում եմ, սխալների արդյունք էր այն, ինչ այսօր ունենք: Սխալների հետևանքն ենք այսօր քաղում: Եվ կարծում եմ՝ լավ հնարավորություն է, հրաշալի հարթակ է խորհրդարանական ընտրությունները, որ ՀՀԿ-ի իսկական կորիզը, կարգին հանրապետականներին հնարավորություն տրվի աշխատել և, այո, ուղղել սխալները»:
Շուշան Պետրոսյանը ևս գտնում է, որ այսօրվա իշխանությունների միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, մյուսները ֆեյք ընդդիմություն են: Նա պատասխանեց նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե «ՀՀԿ-ն ապրում է ապակե տնակում»:
«Էդմոն Մարուքյանին հարց՝ կնկարագրի՞ իրեն, ինքն ի վերջո ի՞նչ տնակում է ապրում, եթե մերը ապակե տնակ է»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը