Աշխարհի վերջն ու Նիկոլի «տապանը»

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հաստատել է տեղեկությունները, որ շարքային քաղաքացիների համար ՔՊ-ին անդամագրվելու հերթեր են գոյացել, մարդիկ ամիսներով սպասում են: «Դա լեգենդ չէ, դրա մասին մենք խոսել ենք, շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել: Ինչո՞ւ, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ հերթը շատ մեծ է, մենք հերթով անդրադարձ ենք կատարում: Հաշվի են առնվում իր մասնակցությունը նախկինում ՔՊ գործունեությանը, թեկուզ ոչ կուսակցության անդամ, տարբեր քաղաքական գործընթացներին, իր մասնակցությունը վերջին քաղաքական գործընթացներին: Սա բերում է նրան, որ հեշտացնում է անդամագրման գործընթացը»,- պարծեցել է նա: Իհարկե,այստեղ լեգենդար ոչինչ չի կատարվում,տասնամյակներ շարունակ մենք տեսել են, թե ինչպես են բոլոր առաջնորդներն ու իշխանությունները ասպատակել քաղաքական դաշտում, ոչնչացրել այն ու նպաստել մեկ կուսակցության կայացմանը: Մենք նոր չէ, որ տեսնում ենք զանգվածային արտագաղթեր ու ներգաղթեր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներում ,այլ զանգվածային ներգաղթը դեպի իշխանական կուսակցություն խրախուսվել է բոլոր իշխանության պարագլուխների կողմից: Արդյունքում իշխանական ուժը վերածվել է մարդկանց խմբավորման, որոնց միավորել է պաշտոնի ակնկալիքը, ապահով տանիք ունենալու հաշվարկը եւ որոշակի շահի հեռանկարը: Հիմա էլ, փաստորեն, բացառություն չէ նաեւ ՔՊ-ն: Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը որպես հեղափոխական առաջնորդ պետք է նախեւառաջ արժեքային հեղափոխություն իրականացներ, մի հայտարարությամբ, մի արարքով կանխեր այս զանգվածային գործընթացը, որը աչքի է ընկնում բնազդային իներցիայով, անում է ճիշտ հակառակը՝ չխնայելով դաշնակիցներին, որոնց հետ խորհրդարան է հասել, նա մարդագողությամբ է զբաղված անգամ դաշնակիցներից՝ Հայկ Կոնջորյանի օրինակը վկա: Արդյունքում մեզանում հասարակությունը հարգանք չի տածում կուսակցությունների եւ կուսակցական գործունեության հանդեպ, դրանք վերածվում են շահ հետապնդող խմբակների, երբ ում ինչպես հարմար է, այն կողմն է թեքվում՝ արհամարհելով գաղափարական, սկզբունքային հարցերը: Թ վում էր, թե նոր իշխանությունը պետք է կայացնի այդ դաշտը, գիտակցի կուսակցությունների եւ հատկապես ուժեղ ընդդիմության ստեղծման անհրաժեշտությունը, բայց ոչ, հին ավանդույթները շարունակվում են ու շարունակվում են համընդհանուր քաջալերման մթնոլորտում: Մարդիկ չեն հասկանում, որ հիմա ով ասես, կարող է անդամագրվել ՔՊ-ին, սակայն իրական գաղափարակիրները նրանք էին, որ այս կուսակցության դուռն են եկել, երբ Նկոլը դեռ վարչապետ չէր, երբ ընդամենը մի քանի տասնյակ անդամ կար ու կուսակցությունը անապահով ընդդիմության տանիքի տակ ծվարածներից լոկ մեկն էր: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ցանկանում են պրոֆեսիոնալներին հարթակ ու պաշտոն տալ, ապա դրա համար հեչ պարտադիր չէ կրոնափոխ անել մի ամբողջ ժողովրդի: Վերջապես, ժամանակն է հասկանալու, որ ոչ աշխարհի վերջն է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը Նոյյան տապանն է, որը ձեզ փրկելու է ջրհեղեղից: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am