Սյունիքի նախկին մարզպետը հաջորդաբար պարտվում է դատական բոլոր վեճերում

2018թ. հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մուրադ Հովակիմյան) ուշագրավ վճիռ է կայացրել՝ §Պարտավորեցնել ՀՀ Սյունիքի մարզպետին՝ հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել §Դարբասի միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ի 2017թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքներով ընտրված տնօրեն Ռուբեն Վանուշի Զաքարյանի հետ:
Անվավեր ճանաչել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ §Դարբասի միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Վարդիթեր Սանթրյանի միջեւ 2018թ. մայիսի 8-ին կնքված թիվ 11 աշխատանքային պայմանագիրը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանից հօգուտ Ռուբեն Վանուշի Զաքարյանի բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճռված եւ բավարարված հայցապահանջին համամասնորեն կազմած պետական տուրքի գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում¦:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն վճռին նախորդել է Ռուբեն Զաքարյանի դեմ ստորությունների, խարդավանքների մի ամբողջ շարք, որ տեւել է մոտ տասը ամիս:
Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա.-ի դարբասյան խաղերը հայտնի են հանրությանը, հայտնի են եղել նաեւ պետական ամենաբարձր ատյաններին, սակայն ոչ ոք չի փորձել կանգնեցնել կամայականությունների շքերթը:
Հայտնի է նաեւ Ռուբեն Զաքարյանի արժանապատիվ դիմադրությունը:
.…2017թ. դեկտեմբերի 14-ին §Դարբասի միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար:
Քվեարկության արդյունքներով Ռուբեն Զաքարյանը ստացել է յոթ ձայն եւ ընտրվել դպրոցի տնօրեն:
Դպրոցի խորհրդի որոշումը սահմանված ժամկետում եւ սահմանված կարգով ներկայացվել է տարածքային կառավարման մարմին՝ ընտրված գործադիր տնօրեն Ռուբեն Զաքարյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
Վահե Հակոբյանը ոչ միայն արհամարհել է մրցույթի արդյունքները եւ մրցույթի արդյունքների վերաբերյալ դպրոցի խորհրդի որոշումը, այլեւ մի շարք ստոր քայլերի  դիմել:
Մասնավորապես՝ առաջարկություն է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ Ռուբեն Զաքարյանի՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցնելու վերաբերյալ, որը նախարարությունում քմծիծաղով է ընդունվել:
Վահե Հակոբյանը Սյունիքի մարզի դատախազության եւ իր ստրուկ աուդիտորների օգնությամբ նյութեր է պատրաստել, թե իբր Ռուբեն Զաքարյանը (Շենաթաղի դպրոցում) պաշտոնավարման ընթացքում ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարքներ է թույլ տվել (իբր դպրոցը գործել է առանց լիցենզիայի, խախտվել է պարտադիր կրթություն ստանալու աշակերտների իրավունքը, ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրվել է առանց մրցույթի եւ այլն):
Եվ մոգոնված նյութերը մատուցվել են մարզի իրավապահ մարմիններին՝ Ռուբեն Զաքարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Դարբասի տնօրենի աթոռի համար մղվող աննախադեպ ճակատամարտում Վահե Ա.-ն, իր քմահաճույքներին ընդառաջ գնալով, փոփոխություն է կատարել §Դարբասի միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում՝ փորձելով ստեղծել կառավարման գրպանային մարմին, քանի որ խորհրդի նախկին կազմը գործում էր սեփական պատասխանատվության, դպրոցի արժանապատվության հստակ գիտակցումով:
Դա 2018-ի փետրվարին էր: Եվ զարմանալիորեն նորակազմ խորհրդի նախագահ է §ընտրվել¦ Վարդան Իվանյանը (Լավրենտի որդի Արթուրի տեղակալը), ում եղբայրը՝ Տիգրանը, մարզպետարանի ներքին աուդիտի ղեկավարն է եւ հանրությանը հայտնի է մարզպետի կամայականությունները հնազանդ կատարելու վարպետությամբ:
Վարդան Իվանյանի ղեկավարությամբ էլ 2018թ. մայիսի 3-ին անց է կացվել նոր մրցույթ Դարբասի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ առանց Ռուբեն Զաքարյանի:
Ի դեպ, դա նույն Վարդան Իվանյանն է, որի եղբայր Տիգրանի գլխավորությամբ Սյունիքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Վահե Ա.-ի հանձնարարությամբ, Ռուբեն Զաքարյանի գլխավորած §Շենաթաղի հիմնական դպրոց¦ ՊՈԱԿ-ում ստուգումներ է իրականացրել եւ քրեական գործ հարուցելու համար §նյութեր¦  պատրաստել:
Բարեբախտաբար բոլոր այդ ստորություններն ու խարդավանքները ձախողվել են:
Ամոթալի այդ պատմության մեջ Վահե Ա.-ի մռութը չէր ջարդվի, եթե պետական ու իրավապահ մարմիններն արժանապատիվ եւ օրինավոր պահվածք չդրսեւորեին:
Նախ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Հարությունյանը 2018թ. հոկտեմբերի 8-ի գրությամբ Դարբասի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված վիճահարույց մրցույթի (2017թ. դեկտեմբերի 14-ի) արդյունքները չեղյալ չի ճանաչել:
Նախարարը չի դադարեցրել Ռուբեն Զաքարյանի՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը՝ հիմքերի բացակայության պատճառով. այդ մասին, ինչպես նշեցինք, նախարարին դիմել էր Վահե Հակոբյանը:
Դրվատանքի արժանի է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Գրիգորյանի սկզբունքային ու օրինապահ վարքագիծը, ով կարճել է թիվ 52200118 քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով (այդ գործով քրեական հետապնդում էր սկսվել Ռուբեն Զաքարյանի դեմ):
Հիշեցնենք, որ Ռուբեն Զաքարյանը հաղթել էր նաեւ Դարբասի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջին մրցույթում եւս, որ տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերի 11-ին:
Այդ ժամանակ էլ Վահե Ա.-ն թքել էր Հայաստանաի Հանրապետության օրենքների վրա եւ հրաժարվել աշխատանքային պայմանագիր կնքել Ռուբեն Զաքարյանի հետ՝ գտնելով, որ հաղթողն իր մարդը չէ:
Հիմա, երբ ամեն ինչ հետեւում է մնացել, ուզում ենք գնահատանքի խոսք ուղղել նաեւ §Դարբասի միջնակարգ դպրոց¦ ՊՈԱԿ-ի խորհրդի նախկին նախագահ Ռոբերտ Խաչատրյանին՝ Վահեի ճնշումներին չենթարկվելու, իր հայրենի գյուղի արժանապատվությանը տեր կանգնելու համար:
Ափսոսում ենք, որ անտեղյակ լինելու պատճառով չենք մասնակցել նրա սիրելի հայրիկի հուղարկավորությանը: Ուստի եւ ուշացումով մեր խմբագրակազմի ցավակցությունն ենք հղում նրան:
Դարբասի դպրոցի տնօրենի ընտրության շուրջ տեղի ունեցած այս պատմության մեջ շատ հարցեր, մինչդեռ, մնում են անպատասխան ու չպարզաբանված:
Օրինակ, ի՞նչ դեր է խաղացել հորինված այդ խառնաշփոթի եւ քաոսի մեջ մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը, չէ՞ որ ինքը պետք է (իր պաշտոնի բերումով) օրինախախտ մարզպետին սթափության կոչ աներ եւ կանգներ դպրոցի կողքին եւ ոչ թե հնազանդվեր մարզպետի կամքին:
Ի դեպ, զարմանալի հետքեր ենք տեսնում՝ կրթության վարչությունում այդ տիկնոջ պաշտոնավարումից հետո մարզի հանրակրթական դպրոցների զգալի մասում առաջացած խառնաշփոթի մեջ:
Կարծում ենք, գոնե ուշացումով, պետք է հանգամանալից քննության ենթարկվեն բոլոր այն գործողությունները, որ կատարվել է հանրակրթության ոլորտում՝ այդ տիկնոջ պաշտոնավարման ժամանակաշրջանում (տնօրենների ազատում, տնօրենների նշանակում, խորհուրդների կազմի փոփոխություն, հանրակրթական դպրոցներում կատարված ստուգումներ…):
Առանց հետադարձ հայացքի եւ առանց այդ ամենի մանրակրկիտ ուսումնասիրության ու օբյեկտիվ գնահատության՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների մասին խոսելն անլուրջ է եւ անհեռանկար:
Մի հարց էլ՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի համաձայն է մարզպետարանի կրթության վարչության պետը միջամտում ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող հանրակրթական դպրոցների տարիֆիկացիաներին: Եվ ինչո՞ւ են հանրակրթական դպրոցի տնօրեններն իրենց եւ կառավարման խորհուրդներին օրենքով վերապահված լիազորություններից կամովին հրաժարվում ու նվիրում կրթության վարչության պետին:
Ինչեւէ, շնորհավորում ենք Ռուբեն Զաքարյանին՝ հաղթանակի կապակցությամբ:
Ռուբեն Զաքարյանը Սյունիքի մարզի հանրակրթության երախտավորներից է, եւ նրան բարոյական տառապանք պատճառած չինովնիկները պետք է հրապարակավ ներողություն խնդրեն:
1992թ. ապրիլի 26-ից նա գլխավորել է Լեռնաշենի ութամյա դպրոցը, որ հետագայում կոչվել է §Շենաթաղի հիմնական դպրոց¦ ՊՈԱԿ: Եվ այդ պաշտոնը վարել է արժանապատվորեն ու բարձր պատասխանատվությամբ, վարել է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 14-ը՝ մինչեւ նշված մրցույթում հաղթելը:
Հաջողություն Ռուբեն Զաքարյանին՝ Դարբասի՝ կրթական ու դաստիարակչական լավագույն ավանդույթներով հարուստ դպրոցը ղեկավարելու գործում:
 Հ.Գ.
Պաշտոնից հեռացվելուց հետո Վահե Հակոբյանը հաջորդաբար պարտվում է դատական բոլոր վեճերում:
Վստահ ենք, որ պարտությունների այդ շքերթը շարունակվելու է առաջիկա մեկ-երկու տարում նույնպես, որովհետեւ նրա մարզպետական գործունեությանն առնչվող դատական հայցերն անթիվ են…
Բայց նրա կամայականությունների հետեւանքով քաղաքացիներին հասցված ֆինանսական վնասը հատուցում է Սյունքի մարզպետարանը, ասել է թե՝ պետությունը:
Օրենքը խախտել է ինքը, բայց վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեի հաշվին:
Դա էլ մի կողմ. բազմաթիվ սյունեցիների նյութական ու բարոյական տառապանքներ պատճառած անամոթն ինչպե՞ս է այդ ամենից հետո համարձակվում գալ Սյունիք եւ կանգնել վարչապետի ու մարզպետի կողքին:
https://syuniacyerkir.am/news_view.php?post_id=20672

դիտվել է 447 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը խոսեց. ինչու է ՔՊ-ն հայտնվել խուճապի մեջ. Գառնիկ Դանիելյան (video) Բանակում նոր մահի ֆոնին Պապիկյանը խայտառակվեց․ ինչու՞ Նիկոլը չի ազատվում նրանից․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am