2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց, թե մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու:
Հարցին պատասխանեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ աղքատության կրճատման խնդիրը մշտապես եղել է հարցերի հարց: «Բայց Ձեր հարցը խորն է՝ ինչ չափով կնվազեցնի: Դա ենթադրում է, որ դեռ չենք հասել այդ աստիճանի՝ դատողություն անել և գնահատել, եթե Ձեզ հայտնի է, քննարկենք և գտնենք ճիշտ լուծումները»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն էլ արձագանքեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է համալիր միջոցառումների և տարբեր պետական ծրագրերի իրականացման միջոցով:
«Սկսած դպրոցական կրթությունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լավ կրթված երեխան մեծ հնարավորություններ ունի հետագայում բարձր վաստակ ունենալու և աղքատության ճիրաններում չհայտնվելու, նաև առողջապահական համակարգ ունենալը, որ մարդը պետք է առողջ լինի, որ վաստակ ունենա, որ չհայտնվի նպաստառուների համակարգում: Ինչ վերաբերում է մեր տված միջոցներին, դա մեղմելու միջոց է, քան նպաստելու աղքատության կրճատմանը»,- ասաց նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը