SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Վանաձորի բանտի և Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր՝ 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռևսն անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմաններում սավանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա ինքնասպանությունը կանխվել է բանտի անվտանգության աշխատակիցների և օրվա պատասխանատու հերթապահի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։ Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը