«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է մարտի 1-ի գործին՝ հիշեցնելով, որ ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու համար:
«Ու քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանն էր, կեղծված ապացույցներով գործն էլ քննվել է նրա ղեկավարած կառույցում, «Ժողովուրդ» օրաթերթը Միրզոյանին հարցրել է՝ ի՞նքն է արդյոք հրահանգել այդ քայլին դիմել, թե՞ ուրիշ մարդ:
«Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի եւ ինչ-որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականությանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր ՀՔԾ-ն, այն տեղադրված էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում ու դա ընկալվում էր դատախազության կցորդ:
Աշխատասենյակներ չկային, համազգեստ, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր գրել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց, եւ այդպես դարձա բոլորի թշնամին: 2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները»:
Միաժամանակ Միրզոյանն ասել է, թե մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որեւէ հրահանգներ չի տվել: Այլ կերպ ասած` ՀՔԾ նախկին պետը, ըստ էության, մեկուսացվել է այս գործի նախաքննությունից»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա համարում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը