«Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ». Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյան. Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ

Հայրենատե՛ր և պատվախնդի՛ր Հայեր «Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է նաև արարչագործ հայ ազգին, Հայաստանին ու Արցախին: Ինչո՞ւ և ինչի՞ համար են պատերազմները. բացառապես հողի՝ սուրբ հողի, պահպանության և այդ հողն արարող մարդու անվտանգությունն ապահովելու համար: Արարչի կողմից ստեղծված հայ ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ հայոց սուրբ հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար: Անկախ նրանից, թե սույն թվականի ապրիլ-մայիսյան իշխանափոխության արդյունքում ձևավորված Հայաստանի ժամանակավոր իշխանության կողքին կանգնած քաղաքացիների թիվը որքան է, անկախ նրանից, որ Հայաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայտարարում են, որ Արցախի հիմնախնդիրը բացառապես պետք է լուծվի Արցախի ու Հայաստանի ժողովրդի ցանկությամբ և կամքով, այս բոլոր խոսակցությունները քաղաքական պոպուլիզմ են և քաղաքական մանիպուլյացիա են: Ինչո՞ւ: Որովհետև, հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր սին, կեղծ, պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ: Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝ մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած և ազատագրած հայոց սուրբ հողը դարձնելու քննարկման առարկա: Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ: Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել և բարեկամություն անել Հայաստանի հարևան պետությունների հետ։ Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի: Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ հայության անվտանգության պահպանության: Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում: Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը հանուն հայ ազգի և Հայոց Տան պաշտպանության են։ Բարեկամություն անել Հայաստանի հարևան ո՞ր պետությունների հետ. Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, Իրանի՞, թե՞ Վրաստանի: Իհարկե, Իրանի և Վրաստանի, այլ ոչ թե մարդակործան ՆԱՏՕ-ի և պատերազմամոլ ԱՄՆ-ի հովանավորյալներ Թուրքիայի և հայատյաց Ադրբեջանի: Միանշանակ է, որ բոլթոններն ու միլսերը, հատկապես այս ժամանակահատվածում, անընդմեջ վխտալու են Հայաստանում, և, իրենց դոլարային գայթակղությամբ, ձգտելու են Հայաստանի բարձրագույն իշխանության միջոցով Հայաստանից դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, զուգահեռաբար Հայաստանին թշնամացնելով Հայաստանի հարևան-բարեկամ պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մեկ գերնպատակ հետապնդելով. Հայաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար դարձնել զորավարժարան ու Հայաստանի տարածքը հիմնականում օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար, իսկ ռազմաբազան օգտագործել Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Իրանի դեմ: Եվ, այս ազգադավ, հայակործան ծրագիրն ԱՄՆ-ն, իր խորին համոզմունքով ու վստահությամբ, իրականացնում է իր հրամանները կատարող, իրեն ենթարկվող Հայաստանի նոր իշխանության միջոցով: Թերևս, Հայաստանի բարձրագույն իշխանությունը հնարավորություն ուներ և ունի չսխալվելու ու պահպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և, ԱՄՆ-ի հայակործան ծրագրի գայթակղությանը չտրվելու փոխարեն, կայացնելու իմաստուն վերջնական որոշում. Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիրական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Շուրջ 7 ամիս շարունակ, Հայաստանի գործող բարձրագույն իշխանությունը, օգտագործելով 21-րդ դարի մարդկությանը խաբելու լավագույն տեխնոլոգիան՝ քաղաքական պոպուլիզմն ու քաղաքական մանիպուլյացիան, իր հավատարմությունն ու երդումն է տվել և տալիս ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի համար զորավարժարան հանդիսացող Հայաստանի գործող իշխանությունն, անընդհատ շեշտելով իր լեգիտիմությունը, հոխորտում է, թե Արցախի հիմնախնդիրը բացառապես լուծելու է հայ ժողովուրդը, այսինքն՝ որևէ հրապարակում համախմբված հայ ազգի բնակչության մի մասը, և, եթե անգամ այդ լուծումն Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը լինի, ըստ նրանց, դա լինելու է հրապարակում հավաքված՝ իբր ամբողջ հայության «հայրենասիրական» ցանկությունը: Երբե՛ք, լսո՞ւմ եք, հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ հողի և հայ ազգի պաշտպանության. «Չկա ավելի բարձր պարգև, քան մարտիրոսվել և անմահանալ ազգիդ ու ժողովրդիդ համար»: Հայաստանի ցանկացած իշխանության և հայ ժողովրդի կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները: Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը խոսեց. ինչու է ՔՊ-ն հայտնվել խուճապի մեջ. Գառնիկ Դանիելյան (video) Բանակում նոր մահի ֆոնին Պապիկյանը խայտառակվեց․ ինչու՞ Նիկոլը չի ազատվում նրանից․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am