Կա՞ գին, որ կարող է ԱՄՆ-ն վճարել՝ սահմանի դիմաց

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, սակայն, Թեհրանի դեմ պատժամիջոցների թեման կրկին վերադարձավ Վաշինգտոնի քաղաքական օրակարգ: Թրամփի վարչակազմը հույս ունի, որ պատժամիջոցների խստացմամբ հնարավոր կլինի ստիպել Իրանի իշխանություններին վերջ տալ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, սահմանափակել այդ երկրի ակտիվությունը մերձավորարևելյան տարածաշրջանում ինչպես նաև նոր՝ ավելի խիստ պայմանագիր կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ: «Այս պատժամիջոցներով Իրանին շատ ծանր հարված է հասցվում: Իրանն այլևս այն նույն պետությունը չէ, որ գոյություն ուներ ասենք երկու տարի առաջ: Այն բանից հետո, երբ ես չեղարկեցի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն, այդ երկիրը զգալիորեն փոխվել է», - անցած շաբաթավերջին հայտարարում էր Դոնալդ Թրամփը: Ուշագրավ է, որ շաբաթ օրը` ուսանողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների մասին գրեթե նույնն էր ասում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Վերջին 40 տարում` մեր հաղթական հեղափոխությունից ի վեր, Ամերիկան զգալիորեն թուլացել է: Ամերիկայի գերիշխանությունն աշխարհում գնալով նվազում է և դա շատ կարևոր է: Աշխարհի քաղաքական գործիչների և քաղաքագետների մեծամասնությունը ընդունում է այս փաստը», ասում էր Խամենեին: Փորձագետները, սակայն, կանխատեսում են, որ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցներն ակնհայտորեն շատ ծանր գին կունենան իրանական տնտեսության համար: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել ավելի քան 700 իրանական ընկերություններ, բանկեր և խոշոր գործարարներ: Պատժամիջոցների հետևանքով ամերիկյան կողմը սառեցնում է այն բոլոր կազմակերպությունների և անհատների ունեցվածքը, ֆինանսական ակտիվները, որոնք առնչություն ունեն Իրանի նավթային սեկտորի ինչպես նաև երկրի Կենտրոնական բանկի հետ: Դրան էլ գումարած իրանական բանկերն, ըստ ամենայնի, կզրկվեն ֆինանսական փոխանցումների համաշխարհային համակարգից` SWIFT-ից օգտվելու հնարավորությունից` հայտնվելով լիակատար մեկուսացման մեջ: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև երրորդ երկրների ընկերությունները, որոնք կշարունակեմ համագործակցել Իրանի հետ` մասնավորաբար գնելով այդ երկրում արդյունահանված էներգակիրները: Այս վերջին հարցում, սակայն, Վաշինգտոնն անցած շաբաթավերջին որոշակի զիջումների է գնացել` աշխարհի ութ պետությունների, այդ թվում՝ Ճապոնիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի համար ժամանակավոր բացառություն սահմանելով: Այդ երկրներն առաջիկա վեց ամիսներին դեռ զրկված չեն լինի իրանական նավթը ձեռք բերելու հնարավորություններից: Իսկ ինչ է սպասում Իրանի հարևան Հայաստանին... ԱՄՆ-ի կողմից հնարավո՞ր է ավելի կոշտ դիրքորոշում: Ամերիկացի բարձրաստիճան երկու պաշտոնյաների այցի ընթացքում, թերևս, Երևանի հետ այդ հարցերն են քննարկվել: Ու այս համատեքստում ուշագրավ էր անցյալ շաբաթ Ազգային Ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված: Նոյեմբերի 1-ին, ԱԺ–ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, մեջբերելով իր և փորձառու դիվանագետներից մեկի՝ հայ–թուրքական հարցի վերաբերյալ զրույցը, ասել էր «Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ես նրան ներկայացրի Հայաստանի իրավիճակը։ Ասացի՝ մեր 4 սահմաններից 2–ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով և Թուրքիայի հետ սահմանը՝ նույնպես Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,–ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ աբսուրդ է, երբ  մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ նրա ունեցած հարաբերություններով։ «Կարող է թվալ, թե մյուս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետև հայ–իրանական սահմանը, օրինակ ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Հայ–վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ Ես նրան ասացի, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կղզի է՝ առանց ծովի, և քանի որ դուք շատ փորձված դիվանագետ եք, կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե այս պայմաններում ինչպես պետք է վարվի Հայաստանը։ Սա վերջին փաստարկն էր, որը փորձված դիվանագետին օգնեց՝ ընդունել այն դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք մենք բերում էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ»,–ասել էր Փաշինյանը։ Փաշինյանի այս նուրբ ենթատեքստերով ելույթից, կարելի է ենթադրել, որ «փորձված դիվանագետը»՝ դա Բոլթոնն էր, ով էլ պաշտոնական Երևանի դիրքորոշումն է փորձել ճշտել, թե որքան կարող է խիստ լինել Իրանի հետ սահմանների հարցում: Ըստ երևույթին Փաշինյանը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական 2 սահմանների փակ լինելով՝ ցույց է տվել Հայաստանի անելանելի վիճակը՝ 2 սահման ունենալու միակ ելքը՝ մեկուսացումից խուսափելու նպատակով: Արդյոք Փաշինյանը կարողացե՞լ է համոզել ամերիկացի պաշտոնյաներին, որ Հայաստանն իր կողմից երբեք չի փակի Իրանի հետ սահմանը, որ Իրանի հետ սահմանը կենսական նշանակության, քաղաքական և անվտանգության նշանակության սահման է, և ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները երբեք չեն կարող ազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Հետևաբար՝ չկա այն գինը, որ ԱՄՆ-ը կարող է վճարել՝ Հայաստան-Իրան սահմանի փակման դիմաց: Թե՞ կա այդ գինը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am