Լիսկան անփոխարինելի է նաեւ Նիկոլի համար

Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց տեղը կերտել են ամեն նոր եկող իշխանության արեւի տակ, դարձել այդ իշխանության հարազատ զավակը, աճել, բարգավաճել, ամրապնդվել որպես օրվա իշխանության հենասյուն։ Բայց որ այդպիսինները ապահով կծվարեին նաեւ հեղափոխական իշխանության տանիքի տակ, դա մի քիչ անհավանական էր։ Ահավասիկ, մեծն Լիսկան, նույն ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը քաղաքական դաշտում աճել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում, բարգավաճել Քոչարյանի օրերում, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում դարձել անկառավարելի։Իսկ Փաշինյանի ժամանակներում նա անպատժելի է, ինչպես որեւէ մեկը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը դատաստան է տեսնում նախկին ռեժիմի բոլոր հանցավոր տարրերի նկատմամբ, իսկ Խաչատրյանի մասին կարծես թե մոռացել են։ 1994-1996 թթ. Լիսկան նշանակվել է Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ։ 1996 թ.՝ Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ։1996-1999 թթ. - Գորիսի քաղաքապետ։1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 146 ընտրատարածքից։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1999-2003 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 70 ընտրատարածք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը Լիսկային ներկայացնում էր իբրեւ «սյունիքի բազե», այս համատարած աջակցությունը բերեց նրան, որ Քոչարյանը Լիսկային անգամ մարզպետի պաշտոն վստահեց, նույն Սուրիկ Աբրահամյանը պատմել էր, որ ժամանակին, երբ Լիսկան մարզպետ դառնալու մտադրության մասին բարձրաձայնել է, ինքն ու Վազզգեն Սարգսյանը մի լավ հռհռացել են։Քոչարյանի շնորհիվ նա ոչ միայն մարզպետ դարձավ, այլ իր պատվավոր տեղը բռնեց հանք շահագործողների թոփում։ Հանքերի շահագործմամբ զբաղվող Սիլվա Համբարձումյանը 2010 թվականին էլ պնդում էր, որ իրեն պատկանող «Լիճվազքի» ոսկու հանքը իրենից ցանկանում է խլել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ հիմնել է «Գերվա ձոր» պղնձամոլիբդենի հանքավայրը: Նշենք, որ Սյունիքի երկարամյա նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին է պատկանում մարզում գտնվող «Հայկասար» պղնձի, մոլիբդենի հանքավայրը, որը զբաղեցնում է 39 հեկտար տարածք: Դե, իսկ այն ինչ կատարվեց Սերժ Սարգսյանի օրոք, բոլորիս աչքի առաջ էր՝ Լիսկայի բեսբրեդելը, որդիների խուլիգանական արարքներ, մարդ ծեծել, առեւանգել, սեփական տան առջեւ Բուդաղյանների նկատմամբ ոճրագործություն ու հազար ու մի արյունոտ պատմություն, որը կապվում է սույն նախկին պաշտոնյայի եւ իր ընտանիքի անվան հետ։ Բայց , փաստորեն, Լիսկայի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է եւ Նիկոլ Փաշինյանը նրան կպնելու ոչ մի տեղ չունի։ Ըստ էության կան մարդիկ, որոնք բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների համար անփոխարինելի են։ Անի Սահակյան

դիտվել է 139 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am