Շարմազանովը՝ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխությունների մասին

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն կհրավիրի խորհրդի նիստ, ապա՝ ընդլայնված նիստ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստին կմասնակցեն նաև տարածքային ու մարզային կառույցների ներկայացուցիչներ», - ասել է նա։ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ կուսակցությունում վերջնական ոչ մի որոշում դեռ չի կայացվել։ «Կարևորը որոշում կայացնելն է ու ընտրություններին մասնակցելն է, հիմա ՀՀԿ-ում աշխատանքային մթնոլորտ է», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը հերքել է, թե կուսակցությունում շատերը դեմ են, որ մասնակցեն ընտրություններին։ «Շատերը կողմ են, ո՞վ է ասում, որ շատերը դեմ են, բացի մի երկուսից, կուսակցության գործադիր մարմնում շատերը կողմ են, որ մասնակցենք, հիմա թե ոնց կլինի, վերջում ինչ որոշում կկայացվի, կերևա, բայց, կրկնում եմ, շատերը կողմ են», - ասաց նա։ ՀՀԿ խոսնակը շեշտել է՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխությունների պետք չէ սպասել։ «Որովհետև կուսակցության ղեկավար կազմի փոփոխությունը կարող է լինել միայն համագումարի միջոցով՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գնաց ափալ-թափալ ընտրությունների, որևէ կուսակցություն չի կարող ոտքի վրա համագումար կազմակերպել, իսկ եթե մենք գնայինք ընտրությունների մայիսին կամ հունիսին, չէր բացառվում, որ մենք փետրվարին կհրավիրեինք համագումար ու, միգուցե, համագումարի ընթացքում քննարկեինք նաև գործադիր մարմին «նոր արյուն» բերելու գաղափարը», - ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծել է՝ ժամանակ չի մնացել՝ կամ պետք է պատրաստվել ընտրությունների, կամ համագումար անել։ «Բնականաբար, համագումար անելու ժամանակ չկա, ուստի, գործադիր մարմնի հարց չի կարող քննարկվել», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի. Տեր Հեթում Օրվա քո պատգամը. Ավագ երեքշաբթի Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը․ «Իրավունք» Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». Աբրահամյան Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա Գազ չի լինի Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան Բնակարան, ավտոկայանատեղի, միլիոնավոր եկամուտներ․ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նախագահը. «Ժողովուրդ» Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք» Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը․ «Իրավունք» Հրահանգ են իջեցրել՝ թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. ո՞րն է պատճառը․ «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» Դպրոցական եղբայրների և Գևորգ Գևորգյանի դեմ ՔԿ մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. «Հրապարակ» Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել. «Հրապարակ» 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին. «Հրապարակ» ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարը առաջին տասնյակում չկան․ «Ժողովուրդ» Հայկ Ղալումյանը տավուշցի ՔՊ-ականներին խոստումներ է շռայլում. «Հրապարակ» Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ» Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am