Հարազատ թշնամին. Նիկոլի ու Լույսի ստվերը

Երևանի ավագանու ընտրություններին հաջող մասնակցելուց ու սեփական խմբակցությունն ունենալուց հետո իր քաղաքական առաքելությունը ավարտեց «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից ձեւավորված «Լույս» դաշինքը։ Երկու դաշնակից կուսակցությունները բաժանվում են՝ ընտրություններին միայնակա մասնակցելու առաքելությամ: Այս բաժանումը նրանց պարտադրեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որը ՀՀԿ-ին գերադասեց Լույսից եւ գործող ընտրական օրենսգիրքը գերադասեց նորից, որը ՀՀԿ-ին խորհրդարան անցնելու շանս չէր տալու: Նոր ԸՕ-ն չընդունվելուց հետո Լույս դաշինքում հարկադրված քննարկել են մարտավարական փոփոխություններ, ըստ մամուլի՝ ռեյտինգային մոդելից բխող հետեւանքները հաշվի առնելով կուսակցությունները քննարկել են ոչ թե դաշինքով, այլ կուսակցության ցուցակով մասնակցել երկու ուժերը, որպեսզի կարողանան հաղթահարել անցողիկ շեմը, որը դաշինքի դեպքում 7 , իսկ կուսակցության պարագայում 5 տոկոս է: Էդմոն Մարուքյանն է առաջարկել Լուսավոր Հայաստանի ցուցակով մասնակցել, ասելով, որ իր ռեյտինգայինները մեկ տարի առաջ ապացուցել են, որ դաշինքում ամենամրցունակներն են, Արամ Սարգսյանը չի համաձայնել, քանի որ իր երբ ինքը քաղաքականության մեջ էր, սոր Լուսավոր Հայաստանը կար, ոչ Լույսը, ոչ էլ Ելք-ը: Արդյունքում Լույս դաշինքը կազմաքանդված է, մինչդեռ այն հավակնում էր Հայաստանի ապագա քաղաքական գործընթացներում իր ուրույն ձեռագիրն ունենալ, իր տարբերվող անհատներով, Էդմոն Մարուքյանի պես արտաքին եւ ներքին հարթակներում իր պրոֆեսիոնալիզմը ապացուցած պատգամավորով, Արամ Սագսյանի պես ազնիվ եւ սեփական գույնը երբեք ու ոչ մի պարագայում չփոխող վառ անհատականությամբ, ու էլի շատուշատ երիտասարդ կադրերով, որոնք հասցրեցին մեկ տարվա ընթացքում դրսեւորվել որպես վառ անհատականություններ: Ընդունեք, թե ոչ այս դաշինքի փլուզման ողջ մեղքը թե բարոյապես, թե փաստացի ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա: Մարդ, որը ճանապարհ էր անցել, ավելին կարեւոր հանգրվանի հասել էր այս մարդկանց հետ, առնվազն բարոյական պարտավորվածություն պետք է զգար ընկերների նկատմամբ, հատկապես բարձրի, ուժեղի դիրքերում: Սակայն Փաշինյանը կարծես ամեն ինչ արեց՝ Լույս դաշինքը գործընթացներից դուրս թողնելու նպատակով: Ռեյտինգային մոդելը դաղափարական ուժերի համար մահաբեր ընտրակարգ է, այս մոդելը հնարավորություն է տալիս միայն իշխանական ուժին, որի համար ստեղծվել է ու ՀՀԿ-ԲՀԿ դուեիտին: Իսկ Լույսին որտեղից ռեսուրսներ, որ կարողանա դիմակայել այդ մարտահրավերին, այն ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանական ուժն է, որին ամեն կողմից իրենց աջակցությունը հայտնեն ՝ զգուշանալով ԱԱԾի այցերից, ոչ էլ ՀՀԿ-ն, որտեղ դեռեւս թաքնված մեծահարուստներ կան: Սրան գումարած Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով գողանում է նրանց թեկնածուներին եւ տանում իր ցուցակ, առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանն է: Ու այս ամենի հետեւանքը ըստ էության լինելու է այն, որ ապագա խորհրդարանում չի բացառվում չհայտնվեն թե Էդմոն Մարուքյանի, թե Արամ Սարգսյանի գլխավորած ուժերը, ի վերջո, նրանց ուժը միասնության՝ Լույսի մեջ էր: Անի Սահակյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am