Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն: Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:
ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ
Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝
Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…
– Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհումՈղորմություն տա՛լ պատառը վերջին։
Ո՞վ չի հավակնում՝ սիրով զուգական
Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…
–Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայնԳեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն։
Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,
Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…
– Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհումԱնառակ որդուն ներե՛լ ի սրտե։
Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝
Խաչհամբույր տալու ամենքին ի տես…
– Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայնՁեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես։
Շատ ենք բարբաջում ուրացման մասին։ –
Օ՜, ո՛նց ենք սիրում լվից ուղտ շինել…
– Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սինՊետրոսի նման… գոնե լա՜ց լինել։
Հուդայի դատն ենք անընդհատ վարում։ –
Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…
–Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհումԶղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ։
Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,
Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…
–Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչՆրա դառնահամ Գավաթը կիսե՛լ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը