Կատաղի պայքար է սպասվում

Խորհրդարանում վարչապետի չընտրության հատուկ նիստը Նիկոլ Փաշինյանը վերածեց նախընտրական քարոզարշավի: Այս անգամ նա ուշադրության կենտրոնում պահեց տնտեսության թեման: Փաշինյանը հայտարարեց Հայաստանում տնտեսության կառուցվածքի և փիլիսոփայության տրանսֆորմացիայի գործընթացի մասին: Անդրադարձավ նաև 2019 թվականի բյուջեին «20 մլդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեին իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասաց նա: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ, լուծվել է պարենային գծից ներքև գումար ստացող թոշակառու և նպաստ ստացողների խնդիրը: 85 հազար մարդկանց թոշակներն ու նպաստները բարձրացել են 10 հազար դրամով: «ՀՀ-ում սովալլուկ թոշակառու ու նպաստառու չկա»: Ավետեց, որ եկամտահարկը եկող տարվանից տաս տոկոսով իջնելու է, բայց այն չի ազդելու մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա: Ի դեպ, Հայաստանում փոքր թիվ են կազմում մարդիկ, որոնք 150 հազարից ավել աշխատավարձ են ստանում: Փաշինյանը հայտարարեց՝ մայիսից այս կողմ պաշտոնապես ի հայտ է եկել 37 հազար աշխատատեղ, սա նշանակում է, որ գործատուները որոշել են չթաքցնել այդ աշխատատեղերը եւ ստվերից դուրս են եկել: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այդ գործարարներին: Վստահեցրեց, որ տնտեսությունը լայն թափով զարգանալու է, դրա համար տասը փաստ թվարկեց: Ամեն ինչ գնում էր իր նախագծած հունով, մինչեւ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հիշեցրեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվում էր վարչապետ, խոստանում էր, որ Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում: «Ես հեռու եմ այն մտքից, որ վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց խոսեմ փաստերով: Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել է, թե վատացել, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե՞ էժանացել, մեր կյանքը լավացել է, թե՞ վատացել է»,- հռետորական հարցադրում արեց նա եւ խոսքը շարունակեց փաստերով՝ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ Հայաստանում ներդրումները երեք անգամ նվազել են: Հեղափոխությունից հետո, ըստ նրա, ներդրումային բում էր սպասվում, բայց եկանք կանգնեցինք ներդրումային տաշտակի առջև: Այս տարվա բյուջեով 6.9 տոկոս տնտեսական աճ է գրված, իսկ հաջոդ տարվա բյուջեով 4.2 տոկոս է սպասվում: Ավելին, հաջորդ տարվա բյուջեի նախագծով 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում, զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում: «Հաջորդը, ինչքան աշխատատեղեր եք բացել, 10-15 աշխատատեղ բացում եք, Հայլուրը մի շաբաթ ցույց ա տալիս: Դա էն դեպքում, երբ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակա է դարձել: Ես չգիտեմ՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, բայց 630 ալավերդցի կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի ու փաստի առջև»,- ասաց նա: Շարմազանովը նկատեց, որ նախկինում իրենց մեղադրում էին կարմիր գծերի, տեսախցիկների համար, բայց հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք: «Բա հեղափոխության օրերին ձեր կողմնակիցները ներքնաշորերով կամեռա էին փակում, հիմա պարզվեց, դրանց թիվը պետք է ավելացնել»: Խորհրդարանում ուրվագծվեց նախընտրական քարոզարշավի պատկերը, որը պետք է արձանագրել, որ ավելի, քան կատաղի է լինելու: ՀՀԿ-ն ըստ ամենայնի պատրաստվում է ջախջախիչ քննադատության ենթարկել փաշինյանական իշխանությունը, փաստերով ցույց տալով, որ նոր Հայաստանը անգամ հնի կրկնությունը չէ: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am