Երկու օր է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում: Նախկին Կառավարության օրոք և որոշումով ուսումնարանի մասնաշենքերից մեկը հանձնվել է ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ ՊՈԱԿ-ի: Ուսումնարանի աշխատակիցները և տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության մոտ՝ պահանջելով խնդիրին այլ լուծում տալ:
Հովհաննիսանի խոսքով՝ մասնաշենքի հանձնումը կհանգեցնի դասապրոցեսի խաթարման, աշխատակազմի կրճատման, հնարավոր չէ հարյուրից ավել ուսանողին ու աշխատակազմին մի քանի սենյակում տեղավորել, հետագայում նաև առաջանալու է լիցենզիայի հետ կապված խնդիր, ինչը կհանգեցնի ուսումնարանի լուծարմանը:
Մինչդեռ ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը,ով ուսումնարանում հենց տեղում ներկայացրեց իրավիճակը և իրենց հետսագա քայլերը, նշեց, որ իրենց կողմից խնդիր չի դրվել ուսումնարանը փակել, ավելին՝ հնարավոր է մյուս մասնաշենքում կազմակերպել դասապրոցեսը, տարածքը դրա համար բավարարում է: Նրա խոսքով՝ այս լարվածությունը շինծու է, քանի որ իրենց կողմից առայժմ նպատակ չկա խոշորացում կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը