Ամերիկահայ բժիշկ Գագիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյարդային համակարգը քայքայված, խաթարված ողնաշարով հիվանդներ, մոտ 50 մարդ բուժվել և շարունակում են իրենց սեանսները իմ մոտ, մարդիկ, որոնք որոշել են հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարել ու մեծ ներդրումներ անել Հայաստանում, բայց բոլորը ենթարկվել են սարսափելի բռնությունների՝ կորցնելով միլիոնավոր դոլլարներ... Հիվանդներից մեկը պատմում է, որ Թուրքիայով կարողացել է 40 վագոն պարեն ուղարկել, որը փոքրիկ Հայաստանում կորել է, դիմելով տարբեր ղեկավարների, հասել ԼՏՊ-ի մոտ, խոստացել են գտնել, հետո հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը, հետո «բարի» մարդիկ օգնել են փախնել Հնդկաստան՝ մնացած փողերին տեր կանգնելու, բայց այստեղ նույնպես թալանի է ենթարկվել, հետո հուսահատ մտել է մի քանդած տուն, որ կախվի: Մի շուն այդ պահին հարձակվել է ու խափանել մեռնելու ծրագիրը: Հիմա, այդ նույն մարդիկ ԱՄՆ-ում նորից հարստացել են, լավ ապրելակերպ ունեն, բայց Հայաստանը նրանց համար դժոխքի պես տեղ է: Մոտ հիսուն տարբեր մարդկանց ճակատագիր՝ դաժան պատմություններով, որոնք ճնշում են ինձ, նյարդացնում, ու մտածում եմ, թե որտեղի՞ց իմ երկրում այսքան գող ու ավազակ, որոնք միահյուսված կրիմինալ ղեկավարության հետ կեղեքել, սպանել ու թալանել են անողոքաբար: Հիմա, արդեն բռնության ենթարկված այս մարդկանցից շատերը տարիքով են, բայց Նիկոլը իր հեղափոխությամբ լույս է սփռել նրանց հոգիներում...
Խեղճ Նիկոլ, այդ զազրելի ու չար միջավայրում, ոնց ես դուրս գալու այս ամենի տակից»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը