«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են: Մասնավորապես, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, որով առնվազն պետք է ողջամիտ դիտորդի մոտ կասկած չհարուցի անձի առնչության վերաբերյալ, որը սույն գործով բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ՝ 1.Անընդունելի է հաղորդագրության մեջ «հափշտակություն» եզրույթի օգտագործումն այն պայմաններում, երբ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով սահմանված ընթացակարգերը քիչ թե շատ ուսումնասիրած անձը կարող է հավաստել, որ մատնանշված պետական միջոցները ՀՀ Առողջապահության նախարարությունից փոխանցվում են բացառապես 100% պետական մասնակցություն ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ օգտագործվելու վերջինիս կարիքների համար, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի՝ դառնալով վերջինիս սեփականությունը: «Հափշտակություն» եզրույթը ենթադրում է մեղադրվող անձի կողմից ապօրինի եղանակով ուրիշի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը: 2. Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք, ինչը վերագրվող խարդախության հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Սույն գործով «խարդախության» առկայության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ առկա լիներ որևէ տվյալ, ըստ որի՝ պետական միջոցները դարձել են այլ անձի սեփականությունը: Անկասկած, նման հանգամանքն առկայության դեպքում կբացահայտվեր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ այն ներկայացնելով հանրության դատին: 3. Անհասկանալի է 426.343.650 ՀՀ դրամի՝ որպես «հափշտակության» գումարի մատնանշումն այն պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվարկել գումարի չափը: Գտնում ենք, որ նման գումարի հստակ հաշվարկը կարող էր հնարավոր լինել միմիայն հարյուրավոր անձանց հարցաքննություններից և փորձաքննություններից հետո, ինչը նախաքննության այս փուլում չէր կարող կատարվել: 4. Ակնհայտ է, որ նման հաղորդագրության տարածումը մինչև դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման, որը չի արտացոլի օբյեկտիվ իրականությունը և անհիմն կերպով կսահմանափակի անձի ազատությունը: 5. Ինչ վերաբերում է պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրև թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ և նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետևության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու: 6.Տարածված հաղորդագրության վերաբերյալ մեր մտահոգությունները հաստատվում են նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո մեղադրանք առաջադրելու համար ունենալով 48 ժամ, առանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անձին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պրոֆեսոր Մինասյանի անձնական ազատությունը սահմանափակելու վերաբերյալ: 7. Առնվազն արդարացված չէ, որ չպատճառաբանված ձևակերպումներով հաղորդագրության միջոցով իրավապահ մարմինը փորձ է անում ստվերել հազարավոր կյանքեր փրկած, Հայաստանի առողջապահական համակարգի կայացման ակունքներում կանգնած պրոֆեսոր Մինասյանի պատիվն ու հեղինակությունը: Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պարոն Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԱՄՆ, Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Սարգսյան ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video) Գևորգ Թորոսյանը նշանակվել է «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6․ Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա շատ բան է փոխվել․ կտեսնեք, որ Սամվել Կարապետյանն անելու է այդ քայլը․ Սուրեն Սուրենյանց (video) Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ». Արթուր Դանիելյան Բանակում զարհուրելի վիճակ է․ Նիկոլը բոլոր զոհերի վրա մի բան է կպցնում․ Նաիրա Զոհրաբյան (video) Վաղը Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ Զաքարյան ԵԱՍՄ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս «Ժողովու՛րդ, լավ», «Մի խփնված ադրբեջանցի է մտել, ու․․․», «Խոսափողն անջատե՛ք» (video) Խոշոր հրդեհ՝ Նոր Արեշում ՇՏԱՊ․ Երեկ վերջնական պայթեց Ծառուկյանի գործը․ 14․5 միլիոն դոլար են հափշտակել Գագիկ Ծառուկյանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am